Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԲԱՆԿՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԲԱՆԿՈՒՄ՚


Ինչպես հայտնի է` օրերս ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը, ով մեղադրվում է հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ ու հայտնի ՙօֆշորային  գործի՚ հիմնական դերակատարն է, Թբիլիսիից Հայաստան է տեղափոխվել: Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սուքիասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, նախնական կալանք սահմանելով երկու ամիս: Սակայն վերջինիս կալանավորումը նրա պաշտպան ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ անհիմն է որակում, հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՙԱՅՍ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇՈՏՆ ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ
ԵՂԵԼ Է ԱՖՐԻԿԱՅՈՒՄ՚


-Պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դա դիտում է որպես սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններ: Ամեն բիզնես կարող է ռիսկայնություն ունենալ: Մեղադրողի կողմից հիմնավոր կասկած առաջացնող փաստաթղթեր ես չտեսա: Բնականաբար, առանց հիմնավոր կասկածի, դատարանը չպետք է նրա կալանավորումը, իբրեւ խափանման միջոց, բավարարեր: Կալանավորում են, հետո են ցանկանում ապացույցներ ձեռք բերել, որն օրենքի, սահմանված կարգի խախտում է:
Ես հանդիպել եւ զրուցել եմ իմ պաշտպանյալի հետ: Աշոտը պնդում է, որ իրեն մեղսագրվող երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ խարդախության, դիտավորության նպատակ չի ունեցել: Ժամանակին ինչ-ինչ հանգամանքներ ճիշտ չեն ընթացել, բայց ինքը երբեք դիտավորությամբ նման խարդախություններ չէր անի, ինքը Հայ առաքելական եկեղեցուն նվիրված մարդ է, եւ ընդունակ չէ խարդախությունների, կեղտոտ խաղերի: Իսկ թե տեղի ունեցած գործարքներին որքանով է Աշոտն առնչվում, կպարզվի նախաքննությամբ: Այս պահին կարող ենք միայն հստակ ասել, որ ինքը նպատակ, դիտավորություն չի հետապնդել: Իրեն էլ են խաբել, ինքն էլ սխալվել, բայց նախապես վերցնել եւ անձին հայտարարել, որ ինքը մեղավոր է, եւ իր արարքները համընկնում են քրեական հոդվածների պահանջներին, ոչ-ոք իրավունք չունի: Աշոտը եկել է Հայաստան, որ ինքն անձամբ շատ հարցերի պատասխանը տա, որպեսզի ոչինչ միակողմանի չլինի:
Փաստաբան Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ իր պաշտպանյալի հետ խոսել է նաեւ նրա եւ Փայլակ Հայրապետյանի հարաբերությունների մասին.
- Աշոտն ասաց, որ բավականին ժամանակ գործի բերումով առնչվել է Փայլակ Հայրապետյանի հետ: Սրանից ավելին, այս պահի դրությամբ, նրա եւ Փայլակ Հայրապետյանի գործարքների մասին, ասել չեմ կարող. շուտով Աշոտը ցուցմունք կտա եւ կպատմի ամեն ինչ: Սա իր բնույթով տնտեսական գործ է, որը կհիմնավորենք նաեւ մի շարք փաստաթղթերով:
Ուրեմն, եթե Աշոտն իրեն մեղավոր չի համարում, այդ դեպքում ո±ւր էր այսքան ժամանակ: Առավել եւս, որ ուր էլ լիներ, հազիվ թե լսած չլիներ, թե իրեն ինչերի մեջ են մեղադրում: Փաստաբանն ասում է, թե Աշոտ Սուքիասյանը այս ողջ ընթացքում եղել է Աֆրիկայում, ապա նաեւ Կիպրոսում, որտեղ իր բիզնեսի հարցերն էր կարգավորում.
- Այս ընթացքում Աշոտը եղել է Աֆրիկայում ոսկու հանքի հարցերով, որտեղ դատական գործ է հարուցված եղել իրենց հանքի դեմ, եւ ինքը շահել է այդ դատական գործը: Աֆրիկայում այլ քաղաքացիներ փորձել են հանքի բիզնեսի մեջ ներգրավվել խարդախ ճանապարհով: Այդ բոլոր դատական ակտերը, ինչպես նաեւ Աֆրիկայում Աշոտի զբաղմունքի մասին բոլոր փաստաթղթերը ինձ մոտ առկա են, շուտով այն կներկայացնենք նախաքննական մարմնին: Աշոտն ասում է, որ իրեն խաբել է օտարերկրացի մի գործարար, սակայն այժմ քննություն է գնում, եւ քննիչը, իհարկե, համապատասխան հարցումներ կանի` դա պարզելու համար: Բայց այն, որ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայում արդեն երկու դատական հայց է շահել, փաստ է: Դրանով էլ ապացուցվել է, որ նա իրականում հանք ունեցել է, եւ այնտեղ բազմաթիվ աշխատողներ են եղել, չնայած մամուլը գրել էր, որ հանք չի եղել: Կան փաստացի ապացույցներ, որ ինքն այս ողջ ընթացքում իր բիզնեսի հարցերով եղել է Աֆրիկայում, հետո գնացել է Կիպրոս, ապա Վրաստան, որտեղից էլ մտադրություն է ունեցել գալ Հայաստան: Պարզապես վրացիները շտապել են:
Ի դեպ, ինչպես եւ Փայլակ Հայրապետյանը, պարզվում է` Աշոտ Սուքիասյանը եւս այս ողջ պատմության միակ մեղավոր համարում է ՙԱմերիաբանկին՚: Համենայնդեպսª ըստ Յու. Խաչատրյանի.
- ՙԱմերիաբանկը՚ բավականին ուշացումներ, անհամապատասխանություններ է կատարել վարկերի տրամադրման, հետագայում նաեւ տոկոսների հարցում, որի հետեւանքով Աշոտ Սուքիասյանն ընկել է բավականին ծանր կացության մեջ, այդ ողջ գործընթացների քաղվածքները, շարժերը մենք ունենք, կներկայացնենք նաեւ քննիչին: Ինչ խոսք, Աշոտը եւս բանկի մեղավորությունը տեսնում է:

ՙԱՅ ԽՈՒԼԻԳԱՆ, ԷՍ ԻՆՉ ՔՅԱԼԱԳ ԽԱՂԱՑԻՐ ԳԼԽԻՍ՚

Իհարկե այն, որ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չէր համարելու ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ կապիտալը իրենով անելու հարցում, սպասելի էր: Ավելին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց պարոն Հայրապետյանը.
- Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ինձ առանձնապես չի ոգեւորել: Նա այս գործով միայն կարող է վկայություն տալ: Եվ, ընդհանրապես, ըստ իս, Սուքիասյանի արտահանձնելու հետ կապված երկարաձգումն արվում էր այն բանի համար, որ հնարավորինս ՙմաքրեն հետքերը՚: Իմ ունեցվածքը ինձ պետք է բանկը վերադարձնի, ոչ թե Աշոտը: Ես համոզված էի, որ ինքն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունի: Որ հանցագործն է ասում` ես հանցագործ եմ: Իմ ողջ ունեցվածքը` ամբողջ երեսուներեք միլիոնի ապրուստը տվեց շան-գելի ձեռք, այսպես ասած նվիրաբերեց բանկին, ու դեռ հիմա ասում է, որ մեղավոր չէ: Չնայած էլի եմ ասում, որ ամենամեծ հանցագործությունը կատարվել է բանկում: Եթե բանկը նորմալ բիզնես ծրագիր գրեր, հետեւեր տրամադրված վարկի ընթացքին, գործողություններին, նման փաստի առաջ ոչ մեկս էլ չէինք կանգնի: Ես սպասում եմ այն պահին, որ ինձ կանչեն առերեսման, որ էդ հավատացյալի քողի տակ ծածկվող ստախոսի աչքերի մեջ նայեմ ու մենակ երկու բան ասեմ. ՙԱյ խուլիգան, էս ի±նչ քյալագ խաղացիր գլխիս, որ մի արածս վատության համար՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ