Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԻՐԵԼԻ ԳԻՐՔԸ

Արխիվ 12-16

ՍԻՐԵԼԻ ԳԻՐՔԸ

Երբ գողի այցելությունից հետո ձեր բնակարանը տակնուվրա արված չի լինում, ուրեմն` այցելուն գրքասեր էր: Այլ հարց է, թե որ գիրքն էր հրապուրել նրան: 19-ամյա Կարենի ու նրա ՙզոհի՚ª 21-ամյա Սերգեյի ճաշակները նույնն էին. գողը թերթել էր ամենաթանկ գիրքը եւ տարել էր գրքի կանաչ թերթերըª  12.000 ԱՄՆ դոլար: Սակայն պակաս գրքասեր չէին նաեւ ոստիկանները. նրանց օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ Կարենը ձերբակալվել էր, իսկ ՙկանաչ թերթերը՚ հարստացրել են հանրային օգտագործման մեկ այլ գիրք, որի վերնագիրն էª ՙՔրեական գործ՚:


ՍՊԱՌՆԱՑԵԼ ԷՐ ՄԻՆՉԵՎ, ԹԵ` ՀԵՏՈ

ՙՀունիսի 22-ին, ժամը 21:00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18:00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին, ապա հրել-գցել է գետին, ոտքերով հարվածներ հասցրել, ինչից հետո նստել են նրա վարած ավտոմեքենան, գնացել կրկեսի նախկին շենքի մոտ, որտեղ Վլադիմիր Վ.-ն ավտոմեքենայից վերցնելով դանակը` սպանության սպառնալիքներ է տվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վլադիմիր Վ.-ն բերման է ենթարկվել բաժին՚:
ՀՀ ոստիկանության այս լրատվությունը կարդալուց ծագում է ընդամենը մեկ հարց. ծեծված-ջարդվածը մեքենա էր նստել մինչեւ սպառնալիքները, թե` դրանցից հետո: Հավանաբար, իրավապահների մոտ էլ էր ծագել նույն հարցը, քանի որ ՙռեմբոն՚, ինչպես երեւում է, չէր ձերբակալվել:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ