Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՆԵԼ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՆԵԼ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Քրեական հեղինակություն համարված 57-ամյա Վիկտոր Պոտապովի սպանությունը բացահայտվել էր ոստիկանության աշխատակցի կողմից: Ասել, թե իրավապահ Միխայիլ Վարչենկոյի համար դյուրին էր եղել այդ հանցագործության բացահայտումըª ճիշտ չէր լինի. մարդասպաններին մերկացնելու համար նրանից պահանջվել էր... խոստովանություն` սպանությանը մասնակից լինելու մեջ: Մոսկվայի  Շչոլկովսկի շրջանի ՙխարոշի՚ Պոտապովը վեճի էր բռնվել Սոկոլովսկայա կայարանի մոտի սրճարանի այլ այցելուների հետ: Փողոցում շարունակված կռվի ժամանակ նրան սպանել էին Միխայիլ Վարչենկոն եւ նրա ծանոթը: Վերջինս գնացքի մեքենավար է: Ոստիկան, գնացքի մեքենավար եւ... կայարանն էլ կողքը: Այնպես որ, հանցագործության հետքերը թաքցնելու միջոց ընտրելը բարդություն չէր առաջացրել. դին ՙխնամքով՚ դրվել էր ռելսերինª գնացքը անցնելուց փոքր-ինչ առաջ: Սակայն, ինչպես նշել էինք, ոստիկանի խիղճը ավելի հզոր էր, քան` անխուսափելի պատժի վախը:


ԳՈՎԱԶԴ` ՍԻՐՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԱՇՎԻՆ

Ամերիկացի Ջերեմի Միքսը կալանքի տակ էª ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Նրա մայրն ու կինը չեն կարողանում գումար հայթայթել` փաստաբան վարձելու համար: Մինչդեռ...
Միքսի լուսանկարը ոստիկանության կողմից հրապարակվելուց հետո, կարճ ժամանակահատվածում արժանացել է 96 հազար լայքի, 12 500 մարդ էլ նկարը տեղադրել էր իր էջում: Եթե հարյուր հազարից ավելին այդ ՙգլխաքանակից՚ յուրաքանչյուրը զոհաբերեր` ընդամենը 25 սենտ, Ջերեմիի եւ նրա ընտանիքի խնդիրը կլուծվեր:
Էլ ավելին. հիանալի արտաքինով այդ երիտասարդ տղամարդուն արդեն աշխատանքի առաջարկ է ներկայացրել նորաձեւության մի գործակալությունª  15-30 հազար դոլար ամսական աշխատավարձով: Սակայն իր ձախ աչքի ներքեւում արցունքի դաջվածքով երիտասարդը, հավանաբար, ավելի համակրելի եւ ՙհեռանկարային՚ է ճաղավանդակների հետեւում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ