Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՍԿՄԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

Արխիվ 12-16

ՀՍԿՄԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ`Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

 

Արարատյան Հայրապետական Թեմի  (ԱՀԹ) Երիտասարդական միությունները ԱՀԹ առաջորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նախաձեռնել է «100-ամյակին ընդառաջ» ծրագրերի շարքը: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ   երիտասարդական կառույցների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ  յուրաքանչյուր ամսվա 24-ին կկազմակերպվի քննարկումներ, ուխտագնացություններ, բանախոսություններ եւ այլն: Այս ծրագրի նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ոգեկոչման աղոթք հղել առ Աստված: Ծրագրի առաջին միջոցառումը անցկացվեց մայիսի 24-ին`Ցեղասպանության ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված  «Արմեն Վեգեր» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո երիտասարդներնի միջեւ անցկացվեց քննարկում:

Երկրորդ միջոցառումը արդեն տեղի ունեցավ հունիսի 24-ին`Ծիծեռնակաբերդի բարձունքում`  գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ  կատարվեց հսկման ժամերգություն, որի ավարտին տեղի ունեցավ նաեւ հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Երիտասարդների եւ եկեղեցիների համայնքների անդամների ներկայությամբ տեր Պետրոս ավագ  քահանա Մայլանն ընթերցեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը. «Սիրելի՛ք,  հայրենսիրությունը զգցմունք է, հայրենաշինությունը գործ: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեզ առաջնորդում է միաբանության եւ միասնականության , ինչը մեր հզորության աղբյուրն է:Այսու հիշենք, որ եկվությունը չարյաց մայրն է: Վայ այն հայ երիտասարդին , ով հատուցման պահանջ չի ունենա , ում հոգին չի ձայնի Բարձրյալին` ասելով. «Վարձատրիր նրանց տեր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ, նրանց ձեռքերի գործին նայելով`տուր իրենց հատուցումը»: Ոգին է կենարար եւ մենք կոչված ենք այդ ոգին պահելու եւ դրանով միաբան ու հաստատ մնալու , իրավացիորեն պահանջելու վերստանալի եւ վերակենդանալի մասը`Աստծուց մեզ բաժին տված…Թող Աստված լինի մեզ զորակից , արդարության այս պատերազմը մինչեւ վերջ հասցնելու, մեր ազգի եղեռնագործված զավակների հիշատակի սուրբ կտակն ապրեցնելու, հետապնդելու եւ արդար հատուցման մխիթարությունը գտնելու համար:Ամեն»:

Նշենք, որ ծրագրի հաջորդ հանգրվանը տեղի կունենա հուլիսի 24-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ