Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ա. ԻՇԽԱՆՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Արխիվ 12-16

Ա. ԻՇԽԱՆՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

 

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Հայաստանը 1993-ին միացել է ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոնվենցիային, իսկ ավելի ուշ`2002-ին, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված խոշտանգումների արգելքի կոնվեցիային: Չնայած սրան, Հայաստանում դեռ բավարար մակարդակով չեն պայքարում խոշտանգումների դեմ: Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ վստահեցնում է` նախ Հայաստանը թերանում է օրենսդրական առումով. «ՀՀ Քրեական օրենսգրքում մինչ այժմ չի ամրագրվել  հետևյալ դրույթը` այն է`խոշտանգում նշանակում է անձին հասցված մտավոր և մարմնական ցավ պետության կողմից»:

Երկու ոլորտներում, ըստ Իշխանյանի,  պատկերն առանձնապես տխուր է: Խոսքը վերաբերում է  ոստիկանությանը և քրեակատարողական հիմնարկներին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  նախաքննության մեջ գտնվող 80 հոգու մեծ մասը, եթե ոչ գրեթե բոլորը ոստիկանության բաժանմունքներում ենթարկվել են ծեծ ու ջարդի: Որպես կանոն  խոշտանգվածների մեծ մասը փաստաբան չի ունեցել»,- ասաց  ԻՇԽԱՆՅԱՆԸ:

Մյուս կարևոր խնդիրը, որը շաղկապված է  նախորդի հետ, այն է, որ խոշտանգող անձանց բացահայտելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում, մասնավորապես`եթե հարուցվում է քրեական գործ, ապա այն որոշ ժամանակ անց կարճվում է: «Մեր քաղաքացիները չեն հավատում, որ իրավական ճանապարհով կարելի է հասնել հաջողության և պատասխանատվության ենթարկել խոշտանգողներին: Այս պահին ընդամենը 10 գործ կա խոշտանգումների գործով, որոնցով զբաղվում են մեր փաստաբանները: Ընդհանուր առմամբ քաղաքացիներն իրավական ճանապարհով չեն փորձում հարցը լուծել»,- մանրամասնեց  Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Իշխանյանը բարձրաձայնեց ևս մեկ կարևոր հարց, եթե  քաղաքացին  հաղորդում է ներկայացնում  իրեն խոշտանգելու մասին, սակայն այն չի կարողանում ապացուցել, ապա տվյալ անձի դեմ հարուցվում  է  քրեական գործ` սուտ մատնության հոդվածով. «Ես դա  վտանգավոր միտում եմ համարում»:

Քրեակատարողական հիմնարկներում ևս նույն վիճակն է` կա կոռուպցիա, ծեծ ու ջարդ, բայց բողոք չկա` պայմանավորված  ՔԿՀ-ում տիրող  ներքին վիճակով:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ