Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ,ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ԲԱՔՈՒՆ». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Արխիվ 12-16

«ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ,ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ԲԱՔՈՒՆ». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մարդու իրավունքների 1-ին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ կարծում է, որ   Ռուսաստանի ԱԳ նախարար ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ այցը Հայաստան որևէ փոփոխություն չառաջացրեց արցախյան հակամարտության կարգավորման խնդրում: Ավելին`տիկին ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով`  ԼՂ խնդրի նկատմամբ շարունակվում են կիրառվել մադրիդյան սկզբունքները:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի համար անհասկանալի է Ռուսաստանի և ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, թե Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի անկախությունը ճանաչելը չպետք է նախադեպ դառնա Արցախի անկախության ճանաչման համար:

Ինչ վերաբերում է սահմանում տիրող լարված իրավիճակին, Լարիսա Ալավերդյանի խոսքով` հայ դիվանագիտությունը պետք  է ակտիվ աշխատի, հակառակ դեպքում այն սահմանում տիրող իրավիճակը կսրվի, քանի որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հայկական ուժերը դուրս բերվեն  սահմանից. «Պետք է Հայաստանն այլընտրանքային փաթեթ առաջարկի, որտեղ ցույց կտրվի Ադրբեջանի «ժողովրդավար» դեմքը: Չպետք է սպասել, թե ինչ քայլեր կձեռնարկի   Ադրբեջանը, որպեսզի նոր մենք իրեն պատասխանենք»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ