Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԼՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԼՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանը մինչև հուլիսի 1-ը պետք է ստորագրի  Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու մասին պայմանագիրը: «Իրավունքի» թղթակիցն այսօր  մարդու  իրավունքների 1-ին առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ հետաքրքրվեց` արդյոք  խոստացված ժամկետը պայմանագրի կնքման կպահպանվի: «Ժամկետներ չեմ կարող ասել, բայց մենք գնում ենք  այդ ճանապարհով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է վերլուծաբանների այն կարծիքին, թե չի բացառվում, որ ԵՏՄ-ին անդամակցելը ձգձգվի տեխնիկական խնդիրների պատճառով,  Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Դիվանագիտության մեջ տեխնիկական խնդիրներ չեն լինում: Իսկ թե ձգձգումից ինչ կստանան կողմերը, մասնավորապես Հայաստանը, պարզ չէ: Բայց չեմ բացառում, որ  ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված լինի արցախյան հակամարտության խնդրում կոնսեսուս փնտրելով»:

Լ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով` Հայաստանը պետք է կոմպլեմենտար նոր քաղաքականություն մշակի: «Դա հնարավորություն կտար Արևմուտքին Իրանի հետ բարելավել հարաբերությունները, որի շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ այն դերակատարությունը, որը ձեռնտու է թե՛ԱՄՆ-ին, թե՛ՌԴ-ին: Ավելին`ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում տարածքների վերադարձ ամենից շատ չի ցանկանում Իրանը»,-  կարծում է բանախոսը:

Մանրամասները` տեսանյութում:


ՆՅՈՒԹԸ ևՏԵՍԱՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ