Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԵՎ ԶՐԿԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ՓԼԵՅ-ՕՖՖԻՑ

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԵՎ ԶՐԿԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ՓԼԵՅ-ՕՖՖԻՑ

 

Աշխարհի առաջնության վերջին՝ երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գանայի հավաքականին: Առաջին խաղակեսից հետո գանացի պաշտպան Ջոն Բոյեի ինքանգոլը հաշվի մեջ առաջ մղեց պորտուգալացիներին, իսկ ընդմիջումից հետո Ասամոա Գյանը հավասարեցրեց հաշիվը: 79-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պորտուգալացիների հաղթական գոլը: Խմբի մյուս՝Գերմանիա-ԱՄՆ հանդիպումն ավարտվեց գերմանացիների հաղթանակով՝1:0, ավելի գոլառատ հաշվի դեպքում Գերմանիայի ընտրանին կարող էր  փլեյ-օֆֆի ուղեգիր պարգեւել պորտուգալացիներին: Այսպիսով Պորտուգալիայի ընտրանին հաղթեց վերջին խաղում, բայց խփած եւ բաց թողած գոլերի տարբերության պատճառով խմբում երկրորդ տեղը զիջեցին ամերիկացիներին: G խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը Պորտուգալիան ավարտեց ելույթները Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: ԱՄՆ-ի հավաքականը պորտուգալացիների պես խփել է 4 գոլ, սակայն բաց է թողել երեքով պակաս: Գանացիները հավաքել են 1 միավոր, իսկ խմբի հաղթող Գերմանիան՝ 7:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ