Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ ՆԵՐԿՐՎՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻԻՀ-ԻՑ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ ՆԵՐԿՐՎՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻԻՀ-ԻՑ


Ըստ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանի 2014 թվականի 5 ամիսների ընթացքում ՀՀ-ում իրավապահ մարմիների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի եւ դրանց ապօրինի շրջանառության 443 դեպք, որից 244-ը`  վերաբերում է թմրամիջոցների ապօրինի իրացմանը, իսկ 199-ը ` առանց դրանց իրացման նպատակի: Վերը նշված գործով պատասխանատվության է ենթարկվել 166 անձ, որոնցից 5-ը` օտարերկրյա քաղաքացիներ են: «Այս տարվա վերջին հինգ ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից առգրավվել է 859 կգ 527 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ:Չնայած Հայաստանը չի համարվում թմրամիջոց արտադրող երկիր, սակայն կլիմայական բարենպաստ պայմանները օգնում են կանեփի եւ վայրի բույսերի աճեցմանը:Այս դեպքում իրավապահ մարմինները աշխատում են օպերատիվ`հայտնաբերում են այդ բույսերը եւ ոչնչացնում »,-նշեց ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Տ.Սահակյանի փոխանցմամբ Հայաստան թմրամիջոցներ ներկրվում է հիմնականում Ֆրանսիայից, Իրանից, Թուրքիայից, սակայն դրանց մեծ մասը գալիս է ԻԻՀ-ից: Թմրամիջոցների շրջանառության դեպքերը Հայաստանում եւ աշխարհում աճման  միտումներ ունի, քանի որ այս տարվա 443 հայտնաբերած դեպքերի համեմատ նախորդ տարի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 331 դեպք:Մարզերի առումով ամենապասիվը Վայոց ձորի եւ Տավուշի մարզերն են, իսկ Երեւանը թմրամիջոցներ շրջանառելու հարցում ամենաակտիվն է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ