Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ՀՀ Արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար  կառավարման գործընթացին» ծրագրի փորձագետներն այսօր  անդրադարձան քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ  և օրենսդրական բարեփոխումներին:

Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական կազմակերպությունների  պետական ֆինանսավորման  և դրամաշնորհների տրամադրման գործընթացին և մեխանիզմներին, ներկայացվեցին վերջիններիս հաշվետվության մեխանիզմները և հասարակական միավորումների դատական մատչելիությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` ԵՄ մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության և արդյունավետ կառավարման ամրապնդմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար  կառավարման գործընթացին» ծրագրի ղեկավար Պիտեր Կոլֆերցը: Վերջինս կարևորեց   իրավական, դատական համակարգերում  բարեփոխումների  կատարումը, որոնց շնորհիվ պետք է  առաջընթացի ականատես լինենք:Պիտեր Կոլֆերցը կարևորեց  նաև  ՔԿՀ-ների խնդիրների  բարձրաձայնումը և դրանց  առավել լայն ու արդյունավետ լուսաբանումը լրագրողների կողմից:

Հ.Գ. Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ  ֆինանսավորվում են դրսից, սակայն այդպես էլ պարզ չի դառնում` ինչի վրա են ծախսվում  դրսից եկած գումարները: Կարծում ենք` հասարակական կազմակերպությունները կարիք ունեն այսօր լուրջ  վերահսկողության հատկապես ֆինանսական հոսքերի ելումուտի և դրանց նպատակայնությունը պարզելու տսանկյունից: Հուսով ենք ՀՀ ԱԴ նախարարությունը աչալուրջ կլինի այս հարցում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ