Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

5 ՀՈԳՈՎ 7 ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ« ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

5 ՀՈԳՈՎ 7 ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ« ՄԻԱՍՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանի վերջին հայտարարությունը կարծես թե կրակն է գցել «Քառյակի» ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ վերջինս չէր բառացել «Քառյակ»- Քոչարյան համագործակցությունը`հիմք ընդունելով նախկին նախագահի  վերջին հարցազրույցը, որտեղ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ խոսել 100 տոկոսանոց համամասնական համակարգի, «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի,կարմիր գծերի մասին:

Ստեփան Մարգարյանի հայտարարությունից հետո  «Ժառանգության» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ողջունել էին նախկին նախագահի հարցազրույցը:

Սակայն արի ու տես, որ «Ժառանգությունում» միանշանակ չեն վերաբերում Քոչարյանի հարցազրույցին: «Իրավունքն» արդեն ներկայացրել է  «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի բացասական գնահատականը, որը չի համընկնում կուսակցության խմբակցության ղեկավարի կարծիքին:

Լրագրողներն այսօր «Ժառանգության» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցին`փաստորեն Քոչարյանը «Քառյակի» միջոցով ցանկանում  է վերադառնալ քաղաքականություն: «Ժառանգությունն» ունի իր տեսլականը և ես չեմ կարծում, թե նա ետ կկանգնի երբևէ իր տեսլականից: Կան մարդիկ, որոնք ևս կարող են համամիտ լինել  «Քառյակի» տեսակետի հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք դառնում են «Քառյակի անդամ»,- մանրամասնեց պրն ՊՈՂՈՍՅԱՆԸ:

«Այսինքն` ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հայտնել է իր անձնակա՞ն տեսակետը»,- հետաքրքրվեց «Իրավունքի» թղթակիցը:

«Այո, նա հայտնել է իր, այլ ոչ թե «Ժառանգության», ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի կարծիքը»,- ասաց նա:

Փաստորեն,  ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս, «Ժառանգությունը» միասնական տեսակետ չունի:

Մանրամասները` տեսանյութում:


ՆՅՈՒԹԸ Եւ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ