Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՂԱՆԴ, ՈՐԸ «ԿԱՆԱՆՑ ԴՐԴՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

Արխիվ 12-16

ԱՂԱՆԴ, ՈՐԸ «ԿԱՆԱՆՑ ԴՐԴՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ»


iՀայաստանում հայտնվել է նոր աղանդ«Արեւաբուժութուն» անունով, որը ֆինանսավորվում է Թուրքիայից: Վերոնշյալ աղանդից, ինչպես ՍԻՄ «Ազդակ»ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ««Արեւաբուժություն» աղանդից մահացել են երեք մարդ, իսկ «Խորան» աղանդից գրանցվել է մեկ ինքնասպանության դեպք»:

Անրադառնալով «Արեւաբուժություն» աղանդի տարածման արմատներին բանախոսը նշեց.

- Այս աղանդին մասին մենք հասցրել ենք մեկ անգամ եւս խոսել, այն Թուրքական աղանդ է եւ ֆինանսավորման աղբյուրը եւս Թուրքիան է: Նրանք ի սկզբանե գործում էին Փարաքարում, բայց վերջերս մասնաճյուղ են բացել նաեւ Զեյթուն թաղամասում: Վերջիններս իրենց «հյուրերին» հյուրասիրում են թեյ, աղ եւ կաթ: Ցանկացած մասնակից պարտադիր օրական երեք լիտր թեյ աղի հետ կամ կաթ աղի հետ պետք է խմի: Զեյթունում աղանդի գործունեությունը իրկանացնում են ԱԿՍԵԼ եւ ԾՈՎԻՆԱՐ ամուսնական զույգը, ովքեր Ոսկու շուկայում ունեն իրենց տաղավարը, այսինքն ժողովրդից խլած ոսկին նաեւ այնտեղ են վաճառում: Վերջիններիս հավաքատեղին հետեւյալ հասցեում է. Զեյթուն, Պարույր Սեւակ փողոց 24 շենք, երրորդ հարկ աջ կողմի դուռ, նրանք հավաքվում են ամեն օր`ժամը յոթից հետո:

ԱՆրադառնալով աղանդի հետեւանքով գրանցված մահերին հավելեց.

- Տարեց մարդիկ, ովքեր ունեն առողջական ինչ-ինչ խնդիրներ, տվյալ դեպքում ճնշման տատանումներ, ինչ-որ մեկի խորհուդով մասնակցելով իրենց հավաքներին` մեկ ամիս հետո` աղի, կաթի, թեյի պրոցեդուրան անցնելուց հետո, իրենց մոտ առաջացել է քաղցկեղ: Բացի այդ ըստ մահացողներից կնոջ` վերը նշված հեղուկները խմելուց հետո ամեն օր պետք է արեւին նայել են եւ ինչ-որ թուրքական տերմիններ օգտագործել, եւ, որ ամենակարեւորն է` արեւին նայելուց հետո իրենք ամպեր են տեսնում: «Արեւաբուժություն» աղանդից գրանցվել է մահվան երեք դեպք, երեքն էլ Երեւանի բնակիչներ են, վերջին երկու դեպքը գրանցվել է տասնհինգ օր առաջ Եւրեւանում, իսկ առաջին դեպքը`Ֆրանսիայում եւ մահացողը կրկին հայ էր: «Արեւաբուժություն» աղանդը ունի մեկ առանձանահատկություն եւս` կանանց դրդում են սեռական հարաբերությունների պաշտոնյանների հետ:

Միացյալ Երիտասարդական լիգայի համանախագահի խոսքով. «Վերջերս ինքնասպանության մեկ դեպք է գրանցվել մեկ այլ` «Խորան» աղանդի երտասարդ հետեւորդի կողմից»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ Հայաստանում գործունեություն ծավալող այլ աղանդների եւ լուծարման փուլում գտնվող աղանդների մասին հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ