Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. « ՀԱՅՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՀԵՐՈՍ Է»

Արխիվ 12-16

ՌՈՒԶԱՆՆԱ  ՄՈՒՐԱԴՅԱՆ.«ՀԱՅՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՀԵՐՈՍ Է»


2004 թվականին Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ողջ տարածքը բաժանվեց 52 պայմանական  կրթական գոտիների եւ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ իրականացվեց ուսուցիչների վերապատրաստումներ: Այնուհետեւ ստեղծվեցին կրթական գոտիների, որոնք էլ պայմանականորեն անվանվեցին դպրոց-կենտրոններ: ԱԺ պատգամավոր, դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի խոսքով`դպրոց-կենտրոնների իրականացրած ծրագրերը ցանցային ծրագրեր են, որոնք ընդգրկում են մարզերի եւ մայրաքաղաքի բոլոր դպրոցները:Միության ծրագրերի շրջանակներում  «Ազգային հպարտության» դաս  է անցկացվել  Հայաստանի բոլոր դպրոցներում , որը ըստ տկն. Մուրադյանի նպատակ ունի երեխաների մոտ բարձրացնել հայրենասիրական դաստիարակությունը , ազգային ոգին ու  մտածողությունը , քանի որ գլոբալ փոփոխությունների մեջ կարեւոր է ազգային ինքնության պահպանության խնդիրները: Արդեն անցկացվել է նմանատիպ մեկ դաս, որի ընթացքում հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները հանդիպել են  իրենց համայնքից այնպիսի մարդկանց հետ, ովքեր դաստիարակության լավագույն օրինակ են: Իսկ թե աշակերտների համար, ո՞վ է այսօրվա հերոսը կամ ում օրինակով է նա դաստիարակվում  Ռուզաննա Մուրադյանը նշեց. «Այսօր բոլորս պետք է հպարտանանք նախ նրա համար , որ հայ ենք, քանի որ մեր տեսակի համար եթե չպայքարենք, ապա այդ տեսակը կվերանա:Պետք է հպարտանանք, որ այսօր ունենք եռագույն դրոշ: Այսօր հայ մարդն ինքն իր տեսակով հերոս է, հերոս է, քանի  որ կարողանում է երկու թշնամի պետությունների մեջտեղում պայքարել եւ  առաջ գնալ»,-նկատեց ՌՈՒԶԱՆՆԱ  ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Որպես ներկա եւ նախկին մանկավարժ Ռ. Մուրադյանը ընդգծեց, որ իրենց նպատակն է երեխաներին  այնպիսի հմտությունների  եւ գիտելիքների փոխանցել ,որոնց շնորհիվ նրանք կկարողանան անցնել որոշակի ճանապարհ եւ տարբերակել լավը վատից եւ հասկանալ, թե որն է իրական ազգային արեժեքը, քանզի մատաղ սերնդի համար այսօր արժեք է ոչ թե գիտակ եւ խելացի երիտասարդն այլ` հակառակը: «Այսօր էլ յուրաքանչյուրը պետք է կերտի այնպիսի կերպար, որով վաղը  կդաստիարակի իր երեխային »,-եզրափակեց Ռ.Մուրադյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ