Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԴԻՍԵՐՏԱՑԻԱՆ» ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԴԻՍԵՐՏԱՑԻԱՆ» ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանում գրանցված  կրոնական կառույցների քայքայիչ գործունեության մասին  «Իրավունքը» բազմիցս է խոսել: Ավելին` խնդրով  մտահոգ անհատները, մասնավորապես` «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ-ն ամիսներ առաջ հայտարարել էր, որ շատ աղանդավորներ աշխատում են արդարադատության նախարարությունում ու քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում:

Զարմանալի է, սակայն արդարադատության արդեն նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը ի պատասխան լրատվամիջոցներից մեկի այն հարցադրմանը, թե փոխնախարարը արդյոք պարզելո՞ւ է` որքանով է հայտարարությունը համապատասխանում իրականությանը, անմիջապես հիշել էր կրոնի ազատության մասին դրույթը և ասել, որ չի պատրաստվում պարզել իր աշխատակիցների կրոնական պատկանելիությունը:

Արամ Օրբելյանն այլևս արդարադատության փոխնախարար չէ, սակայն  քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցների խնդիրը շարունակում է արդիական մնալ: «Իրավունքի» թղթակիցը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից  փորձեց պարզել` մինչ կրոնական կառույցներին գրանցելը   հնարավոր չէ՞ պարզել` ինչ գործունեություն են ծավալում  նրանք: Նախարարն ասաց, որ դա  մի ամբողջ դիսերտացիայի հարց է, որին ինքը մի նախադասությամբ չի կարող ասել:

«Դե  մի քանի նախադասությամբ ասեք»,- հակադարձեց «Իրավունքի» թղթակիցը:

«Չէ, հետո»,- պատասխանեց  Մանուկյանն ու արագ հեռացավ մեկ այլ պաշտոնական հանդիպման:

Ի դեպ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սպորտի և երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի` Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու փաստին`արտառոց ոչինչ չտեսնելով դրա մեջ: «Սպորտսմենն էլ կարող է դիվանագետ լինել, գրողն էլ, տնտեսագետն էլ»,-վստահ է նախարարը, ով ժամանակին  զբաղեցնում էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը և երևի թե կարոտախտով է հիշում այդ տարիները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ