Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Ինչպես յուրաքանչյուր տարի,  այս տարի եւս «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն կհամագործակցի  ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանություններ հետ: Փառատոնային մի շարք նախաձեռություններ կիրականացվեն ՀՀ-ում Ֆրանսիայի ,ԱՄՆ-ի, Լեհաստանի եւ Գերմանիայի Դաշնային հանրապետությունների դեսպանությունների , ինչպես նաեւ Իսրայելի պետության դեսպանության հետ:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության հետ համագործակցությամբ եւ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան»Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոն նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիը , որի շրջանակներում Երեւանում կցուցադրվեն  գերմանական վերջին արտադրության լավագուն ֆիլմերից 3-ը` մասնավորապես Բեռլինի միջազգային կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում ներկայացված ռեժիսորներ Էդվարդ Բերգերի «Ջեքը»,  Ֆեո Ալադազի «Աշխարհների միջեւ» եւ Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» ֆիլմերը: ՀՀ-ում Գեմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի խոսքով`«Ոսկե ծիրան» Երեւանի  միջազգային կինոփառատոնը շատ կարեւոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի,  այլեւ տարածաշրջանի համար կարեւոր իրադարձություն է, ինչը Հայաստանի համար մեծ ձեռքբերում է.«Այսօր այս փառատոնի շնորհիվ Հայաստանն ամբողջ աշխարհում ձեռք է բերել մեծ հեղինակություն: Ուրախ եմ, որ փառատոնի սկզբից գերմանացի ռեժիսորները ստացել են մասնակցության հրավեր»,-ընդգծեց ՌԱՅՆԵՐ ՄՈՐԵԼԻՆ:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ի համագործակցությունը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ կնշանավորվի լեհ ամենանշանավոր ռեժիսորներից մեկի`Քշիշոֆ Զանուսիի ներկայությամբ եւ նրա`Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երեւանյան պրեմիերայով: Զանուսին արդեն երկար տարիներ փառատոնի լավագույն բարեկամներից է , ի դեպ փառատոնն այս տարի կնշի մեծ կինոգործչի 75-ամյակը եւ փառատոնի շրջանակներում նրան կհանձնի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս  Գարեգին Բ-ի` հատուկ «Եղիցի լույս» մրցանակը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ փառատոնի ավանդական դարձած համագործակցության արդյունքում այս տարի եւս մի քանի ֆրանսիացի անվանի կինոգործիչներ ներկա կգտնվեն երեւանյան փառատոնին: Դեսպանության աջակցությամբ  դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան Քրիստոֆ-Ֆերարին եւ պրոդյուսեր Ռոն Դեյնը ներկա կգտնվեն փառատոնի խաղարկային, Հայկական համայնապատկեր եւ  «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում: Բացի այդ, մրցութային տարբեր ծրագրերում կներկայացվի  ֆրանսիական արտադրության կամ համատեղ արտադրության մոտ 10 ֆիլմ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Անրի Ռենոն մեծ ուրախությամբ նշեց, որ անհամբեր սպասում է փառատոնի բացմանը, քանի որ այդ կարեւոր իրադարձությունը համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի հետ: Նա նաեւ ընդգծեց, որ ամեն տարի ուրախ է եւ պատրաստակամ աջակցելու մշակութային տարբեր ծրագրերի աջակցմանը:

11-րդ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում հունիսի 14-16-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության շնորհիվ կանցկացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ`համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը: Դասընթացին մասնակցելու համար արդեն ընտրվել են 10 նախագիծ`5-ը`Հայաստանից, 5-ը`Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւի:

Այս տարի երեւանում` փառատոնի ընթացքում կցուցադրվի Ավի Վայսբլայի եւ Էլիրան Քնոլերի հեղինակած «Արարողություն» իսրայելական արտադրության վավերագրական ֆիլը, որի ցուցադրությունը  իրականություն է դարձել Իսրելի պետության դեսպանության հետ համգործակցության շնորհիվ: Նշենք, որ իսրայելական արտադրության մեկ այլ ֆիլմ` «Դասալիքը» եւս կմասնակցի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին:

«Ոսկե ծիրան»  Երեւանի միջազգային կինոփառատոնըն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ