Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Աչքներս լույս, ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ...

Արխիվ 12-16

Աչքներս լույս, ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշել է, որ եղած կուսակցությունները մեր երկրի համար քիչ են, եւ այժմ երիտասարդների ուղեղներն է լվանում` նպատակ ունենալով ստեղծել նոր կուսակցություն. ՙԴեռ վաղաժամ է այդ ուժի մասին հստակ խոսել, թե ինչ անուն է կրելու, կամ ովքեր են լինելու եւ կոնկրետ ինչպիսի քայլեր են անելու: Ենթադրում եմ, որ  այսօր Հայաստանում անհրաժեշտություն կա մի այնպիսի կուսակցության, որը հանդես գա աշխատավոր զանգվածի իրավունքները պաշտպանելու դիրքերից՚: Երեւի թե, Ղուկասյանը զարմանալիորեն պատրանքներ ունի, որ կկարողանա աշխատավորության պաշտպանության կարգախոսների ներքո խլել դաշնակների եւ կոմունիստների հացը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կստանա ընդամենը հերթական կուսակցական կնիքը: Ինչեւէ, այնուամենայնիվ, օգնենք պարոնին` գոնե անվան հարցում, եւ որպեսզի ուշադրություն գրավող եւ ինքնատիպ անուն լինի, առաջարկում ենք այդ կուսակցությունն անվանել ՙԿամավոր սովյալների կուսակցություն՚:
Մեզ բավականին զարմացրեց ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ` կամա թե ակամա մատնելով, թե կոնկրետ որ օրը ՙքառյակը՚ մտադիր է հանրահավաքային սեզոնը բացել. ՙՀիմա ասել, թե ինչ ենք անելու սեպտեմբերի 11-ին` ճիշտ չի լինի, որովհետեւ դինամիկ զարգացումների շրջան է սկսվելու աշնանը, եւ հիմա կանխորոշել, թե ինչ ենք անելու այն ժամանակ, կարծում եմ, անշնորհակալ գործ է՚: Զարմանալի է, բայց ինչո±ւ, գրողը տանի, հենց սեպտեմբերի 11-ը` նյույորքյան սահմռկելի ահաբեկչության տարելիցին: Չլինի թե, ՙքառյակը՚ մտադիր է ինչ-որ գաղտնագրված ՙթուղթուգիր՚ նախապատրաստել ճիշտ այնպես, ինչպես նախապատրաստել էին ահաբեկիչների իրական տերերը` նյույորքյան ողբերգության նախօրեին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հուսանք, որ ՙքառյակը՚ մտադիր չէ այդ օրը օդանավեր փախցնել եւ դրանք ինչ-որ շենքի վրա քշել:
Իսկ աղանդների հայտնի գրանտածիծ պաշտպան ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ այնպիսի զարմանալի եւ անբարո հայտարարություն է տարածել, որ մարդ պարզապես ապշում է: Դա չենք վերլուծի, չենք վերհանի դրա գարշելի ենթատեքստը, այլ պարզապես կմեջբերենք, որպես օրինակ, թե ինչպես չի կարող մտածել հայ մարդը: Այո, խոսքը հենց հայ մարդու մասին է, այլ ոչ թե հայկական անուն-ազգանուն ունեցող եսիմ ինչ երեւույթի. ՙՄի 10 տարի առաջ Բաքվում էի, ԵԱՀԿ կոնֆերանսին էի մասնակցում: Հենց օդանավակայանում ինձ Ալիեւի անձնական թիկնապահները դիմավորեցին ու ամբողջ ընթացքում իմ հետ էին: Իրենցից մեկը լավ կրթված էր, շատ լավ պատմություն գիտեր, այն պատմությունը, որը իրենց սովորեցնում են: Լուրջ դիրք ուներ թիկնապահների շրջանում: Երկար զրուցել ենք: Ինքն անկեղծ համոզված էր, որ Հայաստանն իրենց հողն է, իսկ մենք կարող ենք Ադրբեջանում ապրել: Ասում էր, որ լավ պայմաններ կստեղծեն, եկեղեցիներ կսարքեն մեզ համար: Հայերն էլ, որպես լավ արհեստավորներ, լավ աշխատանք կունենան: Վերջերս եմ սկսել հասկանալ, որ ինքն ինձանից ավելի լավ պատմություն գիտի ու ավելի լավ է հասկանում հայկական հոգեբանությունը: Մեզ եկեղեցի է պետք, այլ ոչ թե պետություն: Մենք մեր հոգեբանությամբ կրոնական համայնք ենք ու կարիք ունենք հովանավորի: Ու դեռ փաստ չէ, որ անգամ Ադրբեջանի հովանավորությունը չենք ընդունի, որքան էլ դա այսօր անհավանական չհնչի: Ու ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Սերժ Սագսյանն էլ կարող է սահմանադրությունը փոխել ու ցմահ կաթողիկոս ընտրվել: Լավ խնդրագրեր կգրի` տարբեր երկրների նախագահներին: Իլհամն էլ աղանդների դեմ ավելի արդյունավետ կպայքարի: Մեզ ուրիշ էլ ինչ է պետք՚:
Իսկ հունիսի 18-ին ԵԽԽՎ 58 պատգամավոր ստորագրել են մի հակահայկական փաստաթղթի տակ, որը կոչ է անում Հայաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ` Լեռնային Ղարաբաղը ՙօկուպացնելու՚ համար: Եվ այդ 58-ը բաղկացած են հիմնականում Թուրքիայի, Ադրբեջանի, Իսպանիայի եւ Լեհաստանի պատգամավորներից, գումարած նաեւ բելգիացիները: Օսմանյան եւ կովկասյան թուրքերի պարագայում ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչու են այդպես վարվել եվրոպացիները, բավականին զարմանալի է, բայց ճշգրիտ դիտարկումներ է արել երիտասարդ բանկային ծառայող ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Այսպես, ըստ այդ դիտարկումների` իսպանացիները բնաջնջել են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի բնակչության զգալի մասը, Գերմանիան սանձազերծել է երկու համաշխարհային պատերազմ, ստեղծել է նացիզմի պես մարդատյաց երեւույթ, ու նաեւ մեծ դեր է խաղացել 1915-ի Հայոց ցեղասպանությունում: Ինչ վերաբերում է Բելգիային, ապա այդ երկրի Լեոպոլդ թագավորը ցեղասպանության է ենթարկել Կոնգոյի բնակչությանը` սպանելով ավելի քան 10 միլիոն մարդ: Ինչեւէ, դժվար է չհամաձայնել դիտարկման հեղինակի եզրակացությանը. ՙԱհա այս կեղծ ժպիտներով մարդիկ իրենց վերապահում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ` միայն այն բանի համար, որ մենք դեմ ենք եղել ցեղասպանության ենթարկվելուն՚:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ