Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ.«ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳԵԼԸ` ԴԵՌԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ.«ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳԵԼԸ`ԴԵՌԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ»


ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով` այսօր հայ  երաժշտական արվեստը ծանր վիճակի մեջ է, որովհետեւ հեռուստատեսությունը, որը մատաղ սերնդին դաստիարակող օղակներից մեկն է համարվում` ողոված է անհասկանալի եւ ոչ հայկակն  երաժշտությամբ: Չկան բարձրորակ տեսաֆիլմեր, ձայնագրություններ երաժիշտների եւ երաժշտության մասին: Նման հաղորդումները հեռարձակվում են կես գիշերն անց , այն էլ ինչպես Ա. Սաթյանն է ճիշտ բոնորշում «ով քնած է արթուն կացեք»  սկզբունքով: Նա նկատում է, որ նախկինում հայի դաստիարակությունը այսպիսին չէր , ինչպիսին որ այսօր է , ինչպես դասական երաժշտությունը աստիճանաբար վերացվեց հեռուստաէկրանից, այնպես էլ վերանում է  երգարվեստից:  Այսօր իհարկե խոսվում է երգարվեստից, սակայն սա միայն կարծեցյալ, իրականում խոսվում է միայն երգերի մասին , իսկ երգարվեստից` ոչ: «Շատերի համար հայ երաժշտաարվեստի մեջ  հայ հասկացողությունը անհասկանալի է , քանզի շատերին թվում է, որ հայերեն բառերով երգում է  արդեն հայկական երգ է, ոչ` միայն հայերն երգելով չէ: Կարծում եմ այս ամենին շատ լուրջ անդրադարձ պետք է կատարվի եւ պետք է ասեմ, որ մեր միությունը իր մասով քայլեր կատարումէ»,-տեղեկացրեց ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ եւ մանրամասնելով ավելացրեց, որ կոմպոզիտորների միությանն  կից  ստեղծվելու է խումբ , որտեղ կհրավիրվեն երգիչների` ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք կշրջեն Հայաստանի ամբողջ տարածքով եւ  հայ հանրությանը կներկայացնեն մաքուր հայակական երաժշտությունը: Կոմպոզիտորների միության նախագահը չի կիսում տարածված այն կարծիքը, թե ժամանակակից երաժշտությունը չի ընկալվում ժողովրդի կողմից , որի հետեւանքով էլ այն չի ներկայացվում հեռուստատեսությամբ:  Գորիսում ու Ղափանում  մի շարք երիտասարդ կոմպոզիտորների  տված համերգը  այլ բան է  վկայում` մարդիկ կոմպոզիտորներին ընդունել են խանդավառությամբ եւ մինչ օրս էլ այնտեղից նամակներ են հղում միությանը`համերգը կրկնելու խնդրանքով, կրկին հնչեցնելու այն ժամանակակից արվեստը, որը հեռուստատեսությամբ ու ռադիոյյով չի հնչում: «Մեր ունենք զարգացման տարբեր ձեւեր եւ հնարավորություններ, անհրաժետ է իրականություն դարձնել այն ամենը ինչ երկար տարիներ չի արվել`զարգացնել հայ երաժշտարվեստը եւ այն ներարկել ժողովրդի մեջ եւ իհարկե արտահանել, առանց արտահանելու մենք չենք կարող պատկերացնել մեր երաժշտական արվեստը  ընդհանուր համաշխարհային ոլորտում »,-մեկնաբանեց պրն. Սաթյանը: Նա հորդորում է անընդհանտ չնայել թե դրսում ով ինչ է երգում ու ինչ լեզվով է երգում , սա նրանց խնդիրն է, իսկ հայը պետք է սիրի իր ազգը եւ պահպանի իր ունեցած արժեքները, քանի որ ոչ ոք հայի փոխարեն այդ ամենը չի անի: «Առաջին հերթին մենք պետք է մեզ սիրենք, կատարենք մեր ստեղծագործությունները, որպեսզի հետո ուրիշը տեսնի ու կատարի : Չեմ հասկանում ինչո՞ւ են  դրսից եկող երրորդ, չորրորդ սորտի կատարողներին այդքան բարձրացնում, մեր երիտասարդները շատ լավ  կատարողներ են »,-եզրափակեց Արամ Սաթյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ