Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԻՍԿ ԵՍ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՙԱՐՄԵՆԹԵԼԻ՚ ՎԱՃԱՌՔԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ՚

Արխիվ 12-16

ՙԻՍԿ ԵՍ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՙԱՐՄԵՆԹԵԼԻ՚ ՎԱՃԱՌՔԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ՚


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ու ՙքառյակ՚-Քոչարյան  հնարավոր համագործակցությունը շարունակվում է  բուռն քննարկվել հասարակական-քաղաքական դաշտում: ՙԻրավունքի՚ թղթակիցը այս եւ ներքաղաքական այլ հարցերի  մասին զրուցեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ  հետ:
-Տիկին Ալավերդյան, ՙքառյակի՚ գործողությունները  ոչ բոլորի համար են հասկանալի` մասնավորապես օրեր առաջ Ձեր գործընկեր, ՙԺառանգության՚ անդամ  Ստեփան Սաֆարյանը  կասկած էր հայտնել ՙքառյակ՚ ու Քոչարյան հավանական համագործակցության մասին: Համամի±տ եք այդ տեսակետի  հետ:
- Ես չեմ հետեւում ՙքառյակի՚ գործողություններին: Մի բան կարող եմ ասել, որ ՙքառյակին՚` որպես միասնական ուժ, չի կարելի դիտարկել, քանի որ կան տարբեր մոտեցումներ եւ գաղափարներ:  Եթե չորս ուժերը կարողանան գտնել այն միակ գործոնը, որի շուրջ իրենք կարող են միավորվել ճիշտ պահի, ճիշտ ժամանակ, դա կարող է դառնալ որոշիչ:
- ՙՔառյակի՚ քայլերի  ու գործողությունների վերաբերյալ  լռում է ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո±վ եք դա բացատրում:
- Թույլ տվեք այդ հարցերին չպատախանել, քանի որ կուսակցության հետ ես գրեթե կապ չունեմ: Կուսակցության  անդամների դերերի բաժանման  մի մեխանիզմ է գուցե, որ սկզբից  ուզում են հասկանալ` կուսակցության քարտուղարի ասածն ինչ արձագանք կստանա, իսկ  հետո  կխոսի կուսակցության նախագահը:
- Նախկին  նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում  կասկածելի համարեց Որոտան հէկ-ի վաճառքը…
- Իսկ ես կասկածելի եմ համարում ՙԱրմենթելի՚ վաճառքը, որը տեղի է ունեցել երկրորդ նախագահի ժամանակ: Ես չգիտեմ, թե որտեղից է այդ էնտուզիազմը: Մենք իր ժամանակ ասել ենք` օլիգարխիայի արմատները գցվել են Լեւոն Տեր- Պետրոսյանի ժամանակ, իսկ իր ղեկավարման տարիներին դրանք դարձան անշրջելի: Օլիգարխիկ-մոնոպոլիստական համակարգը ժառանգություն ստացանք երկրորդ նախագահից:  
- Նախկին նախագահի այս ակտիվությունն ինչո±վ է պայմանավորված:
- Որպես նախկին պաշտոնյա` նա իր պարտքն է համարում քննադատել այս իշխանություններին: Երկրորդ նախագահը երիտասարդ է, եւ ով է ասել, որ  նրա առջեւ փակված են ճանապարհները: Բացի այդ` մեր ժողովուրդն է դյուրահավատ. նրան այնքան հույսեր է ներշնչում ցանկացած նախկին նախագահ, որ նա կմոռանա ամեն վատը, որ եղել է նրա օրոք:  Բայց ես ժողովրդին չեմ մեղադրում:
- Քոչարյան-ՙքառյակ՚ համագործակցությունը հավանական  համարո±ւմ եք: Եթե այո, դա ինչ կտա մեր հանրությանը:
- Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Բայց  ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ համագործակցությունը դրական կլինի մեր  հանրության համար:
- Հավանաբար, հունիսի վերջին տեղի կունենա ՙԺառանգություն՚ կուսակցության համագումարը: Չեն բացառվում փոփոխություններ կուսակցության կազմում` նոր մարդիկ կհամալրեն կուսակցության շարքերը, շատերն էլ լքեն այն: Հնարավո±ր է կուսակցության շարքերը համալրողներից մեկը լինեք նաեւ Դուք:
- Ես անկուսակցական եմ` երդվյալ, դեռեւս  ԽՍՀՄ տարիներից…
- Կուսակցությունում ընդգրկվելու առաջարկ չե±ք ստացել:
- Ոչ, չի արվել եւ չի արվելու: Բոլորը գիտեն` իմ հասարակական կեցվածքն ինձ համար թանկ է: Ես  հասարակական իմ կեցվածքով ավելի շատ եմ օգուտ բերում, քան եթե լինեմ որեւէ կուսակցության անդամ:
- Միգուցե, այնուամենայնիվ, նեղացած եք, որ   խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեզ չընդգրկեցին ՙԺառանգության՚  ցուցակում:
- Ես չունեմ այն օրգանը, որով նեղանում են: Ես այն ժամանակ էլ եմ ասել` վրդովված էի նրանից, որ ցուցակի առաջին համարներում չեն ընդգրկվել Ստեփան  Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Ես միշտ գիտեմ, որ պահանջված եմ, կանգնած  եմ մեր սարերի նման: Ես  ասել եմ` կուսակցության  մարտավարության հետ  համաձայն չեմ, ես այստեղ ինձ չեմ գտնում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ