Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԹՈՂՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԹՈՂՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՚


2014 թվականի հունիսի 1-ից Հայաստանում սպասվում է աշխատավարձերի բարձրացում, սակայն գիտնականները եւ ավագ գիտաշխատողները կրկին անտեսվեցին, քանի որ աշխատավարձերի բարձրացումը նրանց չի վերաբերում: Սա մտահոգիչ հանգամանք է թե° գիտնականի, թե° այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են երկրի գիտության զարգացմամբ: Այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից տասնյակ գիտնականներ մեկնում են այլ երկրներ` ապրելու եւ աշխատելու համար, մինչդեռ առանց գիտության` ժամանակակից աշխարհում նորմալ երկիր չես ունենա: Ուրեմնª գիտնականների աշխատավարձերը չբարձրացնելը չի նպաստի, որպեսզի մեծ թվով գիտնականներ լքեն երկիրը, ինչը կտանի հայաստանյան գիտության նոր անկումների: Այս հարցի պատասխանը ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել գիտնականներից եւ մտավորակններից:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ ԳՈՀԱՐ ԲԱՐԴՈՒՄՅԱՆԸ  փաստեց .
- Իհարկե, այս դեպքում գիտության նահանջ անպայման կսպասվի, երիտասարդները  կսկսեն քիչ հետաքրքրվել գիտությամբ, քանի որ գիտության սպառումը մեր օրերում դժվար է: Գիտնականի  ցածր աշխատավարձը կնպաստի նրան, որ շատ թվով գիտնականներ լքեն Հայաստանը, չնայած` անձամբ ես իմ երկրից երբեք չեմ գնա: Կարծում եմ, երիտասարդները պետք է գնան որոշակի քայլերի, որովհետեւ սա ամենաշատը ազդում է նրանց վրա, որովհետեւ  նրանք պարտավորված են նաեւ կուտակային կենսաթոշակների պահումները հանել իրենց ստացած աշխատավարձից:
Գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ էլ այս մտքին է.
- ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած` կան նվիրյալ գիտնականներ, ովքեր, անկախ աշխատավարձերի չափերից, շարունակել են աշխատել եւ ծառայել գիտությանը: Սակայն արդեն համբերության բաժակը լցվում է, քանի որ երբ այսպիսի սոցիալական անարդարության սկզբունքով է բաշխումը արվում, եւ կոնկրետ չգիտես` ինչ նպատակներով թիրախավորված են հատկապես ԳԱԱ գիտնականները, ապա  այս ամենը չեմ կարող  այլ կերպ որակել, քան` ՙթքած՚ ունենալ գիտության վրա  եւ իդեալ  հռչակել ջպավոր եւ սափրագլուխ օլիգարխներին: Կարելի է խաղաղ  ցույցերի միջոցով  հասնել  որոշ արդյունքի, արդեն 3-4 տարի գործում է ՙՊահանջում ենք գիտության ֆինանսավորում՚ նախաձեռնության խումբը, որը ինչ-որ քայլեր կատարեց այդ ոլորտում: Տրամաբանությունից դուրս է, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ անում են, որպեսզի գիտնականը թողնի գիտությունը եւ գնա կարտոֆիլ ծախի կամ հավաքարարություն անի, այլ կերպ հնարավոր չէ:
ՀՀ գրողների միության նախագահ  ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նույնպես հայտնեց իր մտահոգությունը.
- Իհարկեª շատ եմ ցանկանում, որ բարձրանա մտավորականի, գիտնականի եւ գիտությամբ զբաղվող բոլոր անձնաց աշխատավարձերը: Նրանց վարձարատրության բարձրացումը, մտավոր աշխատանքը պետք է մեզանում պատշաճ եւ բարձր մակարդակի վրա լինի: Մեր գրողների մի մասը աշխատում է գրականության ինստիտուտում, համալսարաններում, եւ ինչ վատ կլիներ, որ նրանք ստանային բարձր աշխատավարձ: Ես չգիտեմ` այս ամենը կազդի± գիտության զարգացման վրա, թե` ոչ, բայց ցանկությունս մեկն է, որ մեր երկրում մտավորականը ստանա արժանավայել աշխատավարձ:
Հրապարակախոս,ՙՇուշի՚ հիմնադրամի նախագահ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր հեռահար հարցումը ուղղեց այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում բարձրացնել գիտնականի աշխատավարձը.
- Եթե մարդը միայն օրվա ապրուստի մասին մտածի, նա կարո±ղ է լիարժեք զբաղվել գիտությամբ: Երբ երկրի գիտությունը արհամարհվում է, գիտնականներին ամենաչնչին աշխատավարձն են տալիս, ապա պարզ է, որ այդ երկիրն անընդհատ անկում կապրի: Միայն գիտնականի աշխատավարձ բարձրացնելը բավարար չի լինի, անհրաժեշտ է գիտության համակարգը ամբողջությամբ վերակառուցել:
ՙԻրավունքը՚ նույն հարցով դիմեց նաեւ Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ հետ, սակայն տկն Բախշյանը հարցի շուրջ չհայտնեց իր տեսակետը` նշելով, որ զբաղված է:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե գիտնականի աշխատավարձի չբարձրացնելը կբերի արդյո±ք Հայաստանում գիտության նահանջի:
1. Գիտնականի աշխատավարձը պետք է մի քանի անգամ բարձրացնել, հակառակ դեպքում` գիտություն պարզապես չենք ունենա- 68%:
2. Պետք չէ ամեն ինչ միայն պետության վրա թողնել: Գիտությունը, եթե կարողանա ճիշտ սպասարկել տնտեսությանը, ապա այդ կերպ շատ ավելի լավ կֆինանսավորվի- 23%:
3. Նախ` այդ համակարգը պետք է խորքից արդիականացնել: Ունենք անգործունակ գիտնականներ, որոնց պետք է հեռացնել եւ եղած միջոցնեը դնել հեռանկարային ու երիտասարդ գիտնականների վրա- 9%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ