Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՐԱԺԱՐՎԵՔ ՍՈՒՐՃԻՑ, ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵՔ...

Արխիվ 12-16

ՀՐԱԺԱՐՎԵՔ ՍՈՒՐՃԻՑ, ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵՔ...

- Խնդրում եմ` ասեք, ի՞նչ է պետք անել արեւահարության ժամանակ. խորհուրդ են տվել շատ հեղուկ օգտագործել, ճի՞շտ է: Նաեւ ասացեք` ի՞նչ սնունդ է պետք օգտագործել ամռան ամիսներին:

 

Հարցին պատասխանում է ՀՀ ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գաստրոէնտերոլոգ, սննդաբան ԱՆՆԱ ՉԵՐՉԻՆՅԱՆԸ.


- Ամռան ամիսներին հարկ է ճիշտ սննդակարգ պահպանել: Սնվել որոշակի ժամերի:  Ստորեւ ներկայացված բոլոր խորհուրդները ցուցված են միայն առողջ մարդկանց համար: Այլ տեսակի հիվանդությունների առկայության դեպքում հարկ է խորհրդակցել բուժող բժշկի հետ:  Շոգին խորհուրդ է տրվում սահմանափակել ընդունած սննդի չափաբաժինը: Նախաճաշը պետք է լինի կալորիաներով հարուստ, իսկ ընթրիքը պետք է հնարավորինս քիչ կալորիաներ պարունակի: Ամռանը պետք է հրաժարվել կալորիաներով հարուստ սննդամթերքից, քանի որ բարձր ջերմության դեպքում մեզ քիչ էներգիա է հարկավոր: Սնունդն ընդունեք գոլ վիճակում: Միայն այս դեպքում այն կարող է արագ  յուրացվել եւ էներգիա փոխանցել օրգանիզմին: Հրաժարվեք նաեւ սառը սննդամթերքից: Ցանկալի է նախաճաշել մինչեւ առավոտյան 8-ն ընկած ժամանակահատվածում: Ճաշեք մինչեւ կեսօր, իսկ ընթրել պետք է 18.00-19.00 ընկած ժամանակահատվածում: Առավոտյան նախաճաշ կարող են հանդիսանալ տարբեր տեսակի շիլաները, ի դեպ, ինչպես քաղցր` չորացրած մրգերով, մեղրով, այնպես էլ աղի` ընկույզով եւ պանրով: Ընթրիքին կարելի է օգտագործել կաթնաթթվային սննդամթերք: Օրինակ` կեֆիր կամ յոգուրտ` թարմ մրգերով եւ հատապտուղներով: Այն պետք է լինի ոչ յուղոտ:Ուշադրություն դարձրեք սննդամթերքի վրա առկա պահպանման ժամկետին: Կաթնաթթվային սննդամթերքն ունի կարճատեւ պահպանման ժամկետ: Իսկ կաթնամթերքի հանդեպ պետք է հատկապես զգույշ լինել ամռան ամիսներին: Ցանկալի չէ կաթնամթերքը համադրել բանջարեղենի կամ մրգեղենի հետ: Բարձր են այս պարագայում սննդային թունավորման ռիսկերը: Թարմ կանաչեղեն եւ համեմունքներ օգտագործեք: Հրաժարվեք կարմիր պղպեղից եւ իմբիրից: Սեւ պղպեղ կարելի է: Պանրի ոչ յուղոտ տեսակները նույնպես ցանկալի է սննդակարգում ներառել: Մի մոռացեք բանջարեղենի մասին: Ի դեպ, բանջարեղենը կարող եք համտեսել ոչ միայն թարմ, այլեւ եփած, շոգեխաշած եւ խորոված: Խորհուրդ չի տրվում բանջարեղենը համադրել մայոնեզի կամ յուղոտ թթվասերի հետ: Ամառային աղցանները կարող եք համեմել կիտրոնի մզվածքով, ձիթապտղի յուղով, անյուղ յոգուրտով: Բնականաբար, ամռան ամիսներին պետք է օգտագործել սեզոնային մրգեր: Աշխատեք, որ ձեր սեղանին լինեն տվյալ սեզոնին հատուկ բոլոր տեսակի մրգերը.

- հունիս` բալ, ելակ, կեռաս

- հուլիս` մորի, կարմիր կամ սեւ հաղարջ, ազնվամորի, ծիրան

- օգոստոս` խնձոր, դեղձ, սեխ, ձմերուկ:

Մրգերը պետք է օգտագործել օրվա առաջին հատվածում, քանի որ նրանք արագ են յուրացվում: Կարող եք մրգային աղցաններ պատրաստել. սմուզի, նախուտեստներ, սառն ապուրներ…Ամռանը պետք է ուշադրություն դարձնել հացի որակին: Այն պետք է լինի կոպիտ աղացած ալյուրից: Հրաժարվեք սպիտակ հացից:Սպիտակուցը մեր օրգանիզմի համար շինանյութ է համարվում: Այն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակահատվածում: Սակայն ամռանը խորհուրդ է տրվում քչացնել մսի ընդունման քանակը: Շաբաթական երկու անգամից ոչ ավելի է պետք  օգտագործել այն: Ի դեպ, ձկնեղենում առկա սպիտակուցն ավելի արագ է յուրացվում օրգանիզմում, քան մսամթերքինը: Ուստի` պետք է մասնակի հրաժարվել մսամթերքից, փոխարինելով այն ձկնեղենի տեսակներով եւ ծովամթերքով: Վերոնշյալ սննդամթերքը կարելի է համադրել բանջարեղենով: Իսկ հում ձկնեղենից հարկ է հրաժարվել տարվա այս եղանակին: Նույնպես բարձր են թունավորման ռիսկերը: Ամառային սննդակարգից բացառեք տորթերն ու այլ տեսակի կալորիաներով հարուստ սննդամթերքը, քանի որ աղեստամոքսային տրակտի համար այն համարվում է դյուրամարս սնունդ: Վերջինս կարող է սննդային թունավորման պատճառ հանդիսանալ:Տորթերը կարող եք փոխարինել մրգային աղանդերով. դոնդող, մուս եւ այլն: Ամռանը շատանում է քրտնարտադրությունը, քանի որ շատ ջուր ենք կորցնում, ինչի արդյունքում օրգանիզմը ջրազրկվում է: Ջրային պահոցներն օրգանիզմում հարկ է լրացնել: Շատ սառեցված ըմպելիքը` 20 աստիճանից ցածր, չի հագեցնում ծարավը: Ուստի մի շտապեք սառույցով ջրեղեն օգտագործել: Շոգին հրաժարվեք սուրճից: Այն ավելորդ լարվածություն է առաջացնում սրտի աշխատանքին եւ չի հագեցնում ծարավը: Հրաժարվեք նաեւ ալկոհոլային բոլոր տեսակի խմիչքներից, ինչպես նաեւ գազավորված քաղցր ջրեղենից: Սահմանափակեք կերակրի աղը: Շատ քանակությամբ աղը վնասակար է օրգանիզմի համար: Այն օրգանիզմում հեղուկի կանգ է առաջացնում: Խորհուրդ է տրվում խմել հանքային (սեղանի) կամ սովորական ջուր, ցանկալի է` առանց գազի. կոմպոտ, կիսել` թարմ մրգերից, մզվածքներ` մրգերից եւ բանջարեղենից: Օգտագործեք խոտաբույսերով թեյեր, կարելի է թեյ պատրաստել չորացրած մրգերով, մասուրով: Թարմ մզված մրգերի հանդեպ, ի դեպ, ուշադիր եղեք: Հիշեք, որ այն իրենից ֆրուկտոզա է ներկայացնում, որը անմիջապես ներծծվում է արյան մեջ: Շոգին մարդիկ հակված են արագ, կանգնած վիճակում ընդունել սնունդը, ինչը վնաս է ստամոքսի համար: Խոսքը ոչ միայն համբուրգերների եւ չիփսերի մասին է: Ամռանն ընդունված է նաեւ շատ քանակությամբ պաղպաղակ օգտագործելը: Վերջինս պարունակում է բազմաթիվ ճարպեր եւ շաքար: Շոգին ընդունած պաղպաղակը շատ արագ կարող է մրսածություն առաջացնել:

Հանգստի վայր մեկնելուց առաջ մի մոռացեք հաճախակի լվանալ ձեռքերը: Հրաժարվեք հյութը ապակյա տարայով կամ շշից խմելու վնասակար սովորությունից, քանի որ տարան, շշերը փոշի են պարունակում, իսկ փոշին` մանրէներ, որից կցանկանայիք պաշտպանված լինել: Ամռանը մոռացեք թարմ մսեղենի եւ ձկնեղենի մասին, որը երկար ժամանակ տաք միջավայրում է գտնվել: Մի մոռացեք բոլոր կերակրատեսակները սառնարանում պահել: Ոչ պիտանի սննդամթերքը կարող է լուրջ ստամոքսի խանգարման պատճառ դառնալ:

Ամառային արձակուրդի ժամանակ երբեմն մարդիկ ցանկություն են ունենում էկզոտիկ ճաշատեսակներ համտեսել: Սակայն նման փորձություններ ձեր ստամոքսը չի սիրում: Այդ իսկ պատճառով մինչ ճաշատեսակի համտեսումը ծանոթացեք բաղադրության հետ: 

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ