Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԿԱՐԱԳԱՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԿԱՐԱԳԱՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ»


Այսօր Հայաստանում մասնագիտությանն համապատասխան աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո մարդը  կանգնում է փաստի առաջ, քանի որ չկա աշխատանք եւ նա ստիպված կամ նոր  մասնագիտություն  է ձեռք բերում կամ էլ աշխատում  ոչ մասնագիտությամբ: Վերջին տարբերակին ավելի շատ ենք հանդիպում, երբ մանկավարժի, իրավաբանի, տնտեսագետի եւ այլ մասնագիտության տեր անձինք  խանութներում վաճառող կամ վառաճողուհի աշխատում: Վաճառողուհի աշխատելու համար էլ բոլորը աղջիկները  պետք է «պարտադիր» բարետես լինեն, աշխույժ ու ճարպիկ եւ 20-25 տարեկան `այսպիսին է գործատուի պահանջը: Իսկ այն աղջիկները ովքեր խելացի են, սակայն ոչ այդքան բարետես կամ էլ հանկարծ «սխալվել» են ու դարձել 26-27 տարեկան պետք է չաշխատեն: Սովորելուց հետո փաստի առաջ չկանգնելու համար հարկ է մասնագիտությունը ըտնրել ոչ թե հետեւելով  նորաձեւ մասնագիտություններին , այլ  ուսումնասիրել աշխատաշուկան եւ տեսնել թե այնտեղ, որ մասնագիտությունն է պահանջված: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում փաստեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`Հայաստանի աշխատաշուկան այժմ ունի միջին մասնագիտական կրթությամբ անձնաց պահանջարկ, որոնք շատ քիչ են: Սոցիոլոգի խոսքով`ՀՀ-ում զարգացած է սպասարկման եւ առեւտրի ոլորտը, սակայն այդ ոլորտներում շատ քիչ թվով մասնագետներ կան, քանի որ ըստ նրա  մտնում ես խանութ,  տեսնում ես գեղեցկադեմ աղջիկ է սպասարկողը, սակայն մարդուն պատշաճ սպասարկելու ձեւերից շատ հեռու է, խնդիրն այն է, որ աշխատանքի ընդունելուց հաշվի են առնում միայն արտաքին տվյալները: «Մարդիկ խանութ են մտնում ոչ թե գեղեցիկ արտաքինով աղջիկների տեսնելու համար , այլ նրանք գալիս են նորմալ սպասարկվելու ակնկալիքով»,-նշեց ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ  եւ ավելացրեց, որ միայն արտաքին գեղեցկությամբ չէ, որ պետք է մարդկանց աշխատանքի ընդունեն: Նրա հաղորդած տեղեկությունների համաձայն կան խանութներ, որտեղ ընդունում են միայն չամուսնացած կանանց, քանի որ աշխատաժամերը երկար  են եւ գործատոն կարծում է, որ նա ընտանիք ունենալու դեպքում աշխատանքը չի հասցնի: Կան նաեւ այնպիսի գործատուներ, որոնք աշխատանքի են ընդունում այնպիսի կանաց, ովքեր չեն ընդիմանա նրանց տարբեր բնույթի  ոտնձգություների դեպքում :

Ա.Ադիբեկյանը նկատեց, որ Հայաստանում մարդիկ աշխատանքի ընդունվելիս  առաջին հերթին ուշադրություն են դարձնում աշխատավարձի չափին , քանի որ համընդհանուր աղքատության շեմիքն միայն կենսական պայմանների ապահովվումն է հետաքրքրում մարդկանց`անկախ այն հանգամանքից թե ինչպիսի  աշխատանքային պայամաններ են առաջարկվում: Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման գործակալություներին , ապա դրանք իրենց որոշ չափով են արդարացնում. «Անհրաժեշտ է կարգավորել աշխատաշուկան, որպեսզի այնտեղ իրոք աշխատեն ոչ թե «բարետեսները», այլ մասնագետներ, ովքեր կնպաստեն ոլորտի զարգացմանը»,-եզրափակեց սոցիոլոգը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ