Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ


Բրազիլիա-Չիլի խաղով մեկնարկեց Աշխարհի առաջնության փլեյ օֆֆ փուլը: Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով: 18-րդ րոպեին բրազիլացիները բացեցին հաշիվը: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Դավիդ Լուիսը: Իսկ 32-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականը կորցրեց զգոնությունը, արդյունքում «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը խփեց Չիլիի թիմի պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց, որից հետո խաղը տեղափոխվեց ավելացված ժամանակ: Այնտեղ նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ հաղթողին որոշելու եկան 11 մետրանոց հարվածները. Բրազիլացիներից հետխաղյա 11 մետրանոցը դիպուկ իրացրին Դավիդ Լուիսը, Մարսելոն եւ Նեյմարը, իսկ Վիլիանը եւ Հալկն անհաջող հարվածեցին: Չիլիացիներից դիպուկ էին Չարլզ Արագունիսը եւ Մարսելո Դիասը, իսկ Մաուրիսիո Պինիլիան, Ալեքսիս Սանչեսը եւ Գոնսալո Խարան վրիպեցին: Այսպիսով, Բրազիլիան դժվարին հաղթանակ տոնեց Չիլիի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ