Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԱ-2014. ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ԱԱ-2014. ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում կայացավ Հոլանդիա-Մեքսիկա հանդիպումը: Հոլանդիայի ընտրանին մեքսիկացիներին հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ: Մինչեւ 88-րդ րոպեն մեքսիկացիները Ջովանի Դոս Սանթոսի գեղեցիկ գոլի շնորհիվ առջեւում էին հաշվի մեջ, սակայն խաղի վերջնամասում բաց թողեցին 2 գոլ: 88-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, իսկ փոխարինման դուրս եկած Կլաս-Յան Հունտելարն ավելացված ժամանակում 11 մետրանոց հարվածով հաղթանակ պարգեւեց հոլանդացիներին: Քառորդ եզրափակիչում հոլանդացիները կխաղան Կոստա Ռիկա – Հունաստան զույգի հաղթողի հետ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ