Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Արխիվ 12-16

 

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

 



Հունիսի 29-ին Դավթաշեն վարչական շրջանում կայացավ Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները: Մրցաշարից առաջ հեծանվորդները ծաղկեդրում կատարեցին Սամվել Գևորգյանի կիսանդրու առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքին իր կյանքը նվիրաբերած հերոսին:

Խճուղային հեծանվավազքի այս մրցաշարին, որը արդեն մեծ հնչեղություն է ստացել նաև արտերկրում , այս անգամ մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ, որոնք հաղթահարեցին 48 կիլոմետր տարածությունը:

 

Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, 2-րդը Սևակ Սիմոնյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Լևոն Լավչյան: Երիտասարդների պայքարում հավասարը չուներ Պավել Ստեփանյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հակոբ Սահակյանն ու Էդգար Սարգսյանը: Մեծահասակների պայքարում լավագույնը Էդգար Ստեփանյանն էր, ով տարածությունը հաղթահարեց 46.9 րոպեում: 49.29 րոպե արդյունքով Դավիթ Մկրտչյանը 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 50.10 րոպե արդյունքով եզրափակեց Հարություն Բարսամյանը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ