Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԱՄՍՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՆՍՏԵԼ ԻՆՔՆԱԹԻՌ

Արխիվ 12-16

ՀՂԻՈՒԹՅԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԱՄՍՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ  ՆՍՏԵԼ ԻՆՔՆԱԹԻՌ

 

Ամառվա ընթացքում հղի կանանց հանգիստը շատ կարեւոր է, թե' ապագա փոքրիկի թե' մայրիկի առողջության համար: Շատ հղի կանայք խուսափում են ծովափնյա հագստի մեկնելուց` մտավախություն ունենալով, որ այն կարող է վնասել հղիության հետագա ընթացքին, սակայ մասնագետները փաստում  են, որ սա սխալ տեսակետ է, ամառվա ընթացքում պահպանելով որոշակի կանոններ, հղիները կխուսափեն բոլոր տհաճ անակնկալներից: Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին հղիներին խորհուրդ է տալիս երկար չմնալ արեւի տակ, իհարկե սա չի նշանակում, որ նրանք չպետք է զբոսնեն , որը կարող են կազմակերպել առավոտյան եւ երեկոյան ժամերին, երբ դրսում դեռ զով եղանակ է: Ծովափնյա հանգստի մեկնելուց առաջ մանկաբարձ-գինեկոլոգը հղիներին հորդորում է անպայման այցելել գինեկոլոգի`հետազտվել եւ մեկնելուց առաջ որոշակի ցուցումներ ստանալու համար: «Անպայման ճանապարհորդության ընթացքում հղին իր հետ պետք է վերձնի դեղարկղ: Մեքենայով ճանապարհորդելու ժամանակ , խորհորդ կտամ նույն դիրքում չնստել`դիրքը պարբերաբար փոխելուց զատ կանգառներ անել եւ դուրս գալ մաքու օդի: Խմելու ջուր ունենալը պարտադիր է: Ինքանթիռով ուղեւորություն կատարելու համար խորդուդ չի  տրվում ճանապարհորդել 7 ամսեական հղիության շրջանում, քանի որ այդ ընթացքում կարող  է առաջանալ  բանկաբարձական որոշ բարդությունների ռիսկը »,-ընդգծեց ՊԱՎԵԼ ՍՈՑԿԻՆ: Ջրում լողալը մասնագետի խոսքով օգտակար է հղի կանանց օրգանիզմի համար, քանի որ բարձրանում է դիմադրողականությունը, շնչառական եւ մկանային համակարգը: Ծովում լողանալիս էլ անհրաժեշտ է պահանել հետեւյալ կանոնները` երկար ժամանակ չմնալ սառը ջրում եւ լողալ ափին, քանզի հղիների մոտ ջղաձգության բարձրացումը ավելի հավանական է:Այն հղիները ովքեր ունեն ալեգիաներ, հանգստի մեկնելուց առաջ պետք է դիմեն բժշկի եւ ստանան հակաալերգիկ դեղամիջոցներ: Երակների հետ կապված խնդիրներ ունեցող հղիերին էլ Պ.Սոցկին եւս մեկ անգամ հորդորեց գտնվել բժշկի հսկողության տակ եւ կրել էլաստիկ գուլպաներ:

Անդրադառնալով  ամառվա ընթացքում հղիների սննդակարգին Պավել Սոցկին նկատեց, որ հղիները պետք է հետեւեն հատուկ ռեժիմի, որը շատ կարեւոր է: «Հղիները օրվա ընթացքում պետք է ուտեն մի քանի անգամ, սակայն փոքր չափաբաժնով: Սննդակարգը պետք է հագեցած լինի վիտամիններով եւ պարունակի սպիտակուց: Օրվա ընթացքում ակտիվ հանգստից հետո մի քանի րոպե պառկել»,-ավելացրեց գինեկոլոգը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ