Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՉԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԳԱԼՒՍ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ» ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Արխիվ 12-16

ՉԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԳԱԼՒՍ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ» ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ


Ամռանը յուրաքանչյուրն իր հանգիստը յուրովի է անցկացնում: Ոմանք նախընտրում են հանգիստն անցկացնել ծովափնյա վայրերում, ոմանք էլ հաճելին համատեղել օգտակարի հետ և հանգստին զուգահեռ  ծանոթանալ նաև հյուրընկալող երկրի ավանդույթներին, պատմությանն ու հնադարյան մշակույթին: Հայաստանն այս առումով մեր երկիր այցելող զբոսաշրջիկների համար  բավականաչափ հետաքրքիր է և պատահական չէ, որ ինչպես տեղեկացնում է «Արմենիան թրավել» տուրիստական ընկերության  նախագահ ՄԱՐԻՆԱ  ԿՊՐՅԱՆԸ, մոտավորապես ամեն տարի Հայաստան է  այցելում մոտ 800.000 զբոսաշրջիկ:  Հայաստան այցելում են աշխարհի տարբեր երկրներից` Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Իսպանիայից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից. «Ռուսաստանից Հայաստան այցելողները  եւ մեր երկրով հետաքրքրվողները հիմնականում զարգացնում են կորպորատիվ տուրիզմը, այսինքն` գալիս են Հայաստան, կազմակերպում գիտաժողովներ և ծանոթանում մեր երկրի  տեսարժան վայրերին, մեր մշակույթին և պատմությանը»:

Զբոսաշրջիկները առանձնահատուկ հետաքրքրված են Արցախի գեղատեսիլ վայրերով ու Արցախ աշխարհով ընդհանրապես. «Հիշում եմ` մի անգամ Իսրայելից մեծ թվով զբոսաշրջիկներ էին եկել  Արցախ, որն առաջացրել էր հարևան Ադրբեջանին զայրույթը»:

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա  Հայաստանում յոթօրյա հանգիստը մեկ հոգու համար առանց ավիատոմսի արժեքը ներառելու արժե միջինը 1000 եվրո:

Ի դեպ, ինչպես նշեց  Մարինա Կպրյանը,  այս պահին ընթացքի մեջ է Չինաստանի հետ ստորագրվելիք պայմանագիրը: Այն   հնարավորություն կտա չինացի զբոսաշրջիկներին հանգստանալ Հայաստանում: «Պարզապես կա մի խնդիր` չպետք է զբոսաշրջության զարգացումն առաջին հերթին պայմանավորել  շատ մարդկանց հոսքով: Չինացիների պարագայում կոնկրետ վտանգն այն է, որ նրանք երբեմն այցելելով որևէ երկիր հանգստանալու նպաակով ընդմիշտ հաստատվում են այդտեղ, ընտանիք ստեղծում: Վրաստանն օրինակ արդեն փակել է մուտքը չինացի զբոսաշրջիկների առաջ»,-եզրափակեց Մարինա Կպրյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ