Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԴԱՎՈՒԹՕՂԼՈԻԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ «ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ

Արխիվ 12-16

ԴԱՎՈՒԹՕՂԼՈԻԻ  ՏԽՐԱՀՌՉԱԿ «ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ


Թուրքիայի արտգործնախարարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածը, որում նա խոսում է «արդար հիշողության» մասին և կոչ անում հայերին հիշել, որ թուրքերը 1915-ին նախորդած և հաջորդած տարիները Անատոլիայի թուրքերի համար մեծ ողբերգության ժամանակաշրջան էր, բուռն արձագանք է գտել հայ հասարակական-քաղաքական շրջանում: Թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ վստահ է`Ահմեդ Դավութօղլուի այս «տեսությունն» էլ դատապարտված է ձախողման, ինչպես նրա  նախորդ երկու`«Զրո խնդիր հարևանների հետ» և «Խաղաղություն Հարավային Կովկասում» տեսությունները: «Կարծում եմ`Թուրքիան այս  տեսակետը լավ փաթեթավորված կներկայացնի  առաջին հերթին միջազգային հանրությանը , ապա  Հայաստանին ու Սփյուռքին»,- ասաց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանը  վստահ է`Դավութօղլուի այս հոդվածը  շարունակությունն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, ասել թե նույն օպերայից է:

Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա այն. ըստ թուրքագետի, չի ուշանա. «Մի քանի հայտարարություն կկուտակվի, որից հետո արտգործնախարարը  կամ նախագահը կպատասխանեն»:

Խոսելով հայ-թուրքական  արձանագրությունների մասին` բանախոսը վստահ է` այն Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կմնա  միջազգային հանրության օրակարգում և ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, Թուրքիայում օգոստոսին սպասվում են  նախագահական ընտրություններ, սակայն ով էլ ընտրվի նախագահ, հայ-թուրքական հարաբերություններում էական ոչինչ չի փոխվելու:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ