Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ոստիկանները խփում են, քաշքշում, ոլորում ակցիայի մասնակիցների ձեռքերը

Արխիվ 12-16

Ոստիկանները խփում են, քաշքշում, ոլորում ակցիայի մասնակիցների ձեռքերը

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան: Այն բանից հետո, երբ ակտիվիստների պահանջը չկատարեցին եւ թույլ չտվեցին մասնակցել հանրային հանձնաժողովի նիստի քննարկումներին 10 հոգանոց խմբով (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխարենը առաջարկում են մասնակցել միայն 2 հոգով), ի նշան բողոքի` ակտիվիստները փակեցին Սարյան փողոցը: Ոստիկանները անցել են իրենց ծանոթ հին մեթոդներին և բռնի ուժ են գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ոստիկաններին օգնության են եկել նաև կարմիր բերետավորները: Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ սկսվել է քաշքշոց, կարմիր բերետավորները օղակի մեջ են առել ակցիայի մասնակիցներին: Լարված իրավիճակը փորձում են մեղմել քաղաքական գործիչները: Սարյան փողոցը փակ է: Ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին և չեն հեռանում: Ոստիկանները խփում են, քաշքշում, ոլորում ակցիայի մասնակիցների ձեռքերը, փորձում են տեղափոխել բաժին` չնայած փոխոստիկանապետ Վարդան Օսիպյանի` ավելի վաղ արված կոչին` «Այսօր բաժին մարդ չտարվի»:

Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ եթե հանրությունը դեմ է, ապա պետք է կանգ առնել և քննարկումները շարունակել: Նա նշեց, որ քննարկումները կարող են շարունակվել, քանի որ մինչ օգոստոսի 1-ը ժամանակ կա: Սակայն, թանկացման մասին որոշումն ընդունվեց միաձայն: Նախնական գինը՝ 41.85 դրամ 1 կվտ-ի դիմաց, հաստատվեց: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ