Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ԿԱՐՄԻՐԻ 60 ԵՐԱՆԳՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ԿԱՐՄԻՐԻ 60 ԵՐԱՆԳՆԵՐԸ»


Հունիսի 5-27-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվեցին Սանկտ-Պետերբուրգի Նկարիչների միության անդամ, «Սանկտ-Պետերբուրգի նկարիչ» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Աշոտ Խաչատրյանի գեղանկարչական մոտավորապես 47 աշխատանքերը: Հայ նկարչի աշխատանքերը Հայրենիքում առաջին անգամ էին ցուցադրվում, առիթը Աշոտ Խաչատրյանի հոբելյարն էր: 60-ամյակը Հայաստանում նշելուց զատ,  գեղանկարիչը որոշեց նաեւ հայ արվեստասեր հանրությանը ներկայացնել այն ստեղծագործությունները`«Կարմիրի 60 երանգները» խորագրով ցուցահանդեսում,  որոնք տարիներ շարունակ ստեղծվել են Սանկտ-Պետերբուրգում գտնվող արվեստագետի արվեստանոցում, որը ինչպես նա է բնորոշում մի փոքրիկ Հայաստան է: Ա.Խաչատրյանի համար հայաստանյան առաջին ցուցադրությունը կարեւոր էր, որին նա երկար էր պատրաստվել.«Սա ինձ համար մեծ պատիվ էր`մանավանդ Ազգային պատկերասրահում իմ նկարների ցուցադրությունը, որը ներառում է 1970-ական թվականներից մինչեւ 2013 թթ.աշխատանքերը:Շատ երկրներում եմ ունեցել եւ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ,միշտ հանգիստ եմ վերեբերվել, թե մարդիկ ինչպես կնդունեն իմ աշխատանքերը:Հայաստանում այլ էր`մի փոքր վախենում էի, թե ինչպես կնդունեն իմ ստեղծագործությունները, քանի որ հայը խստապահանջ է: Ինձ համար անսպասելի էր , որ նման ընդունելության կարժանանա իմ նկարները» ,-ասաց ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրա խոսքով`Հայրենիքից հեռու գտնվելու հանգամանքը չի խանգարում իր ստեծագործելուն`մտածելակերպը միշտ հայի է, վրձինի հարվածները` հայկական: Ամեն տարի նկարիչը գալիս է Հայաստան եւ ամեն անգամ նկատում  դրական փոփոխություններ, ինչի համար ուրախանում է, սակայն չի ցանկանում վերադառնալ Հայաստան, ոչ թե այն պատճառով որ իր երկիրը չի սիրում, այլ Պետերբուրգին արդեն սովորել է եւ այնտեղ ստեղծել փոքրիկ Հայաստան: «Արվեստում շատ եմ կարեվորում բուն ազգային արմատները, մենք պետք է ներկայացնենք այն ինչ զգում ենք `օգտվելով մեր ավանդույթներից, թե սա չկա ուրեմն արվեստ էլ կա»,-նշում է պրն. Խաչատրյանը:

Գեղանկարիչը հուսով է, որ Երեւանում դեռ շատ ցուցահանդեսներ կունենա, մանավան , որ առաջիկայում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Նախ`Աշոտ Խաչատրյանը այդ թեմատիկայով ցուցահանդես կունենա Ս.Պետերբուրգում,որին կմասնակցեն բազմաթիվ նկարիչներ իրենց այն ստեղծագործություններով, որոնք դատապարտելու են Հայոց Ցեղասպանությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ