Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

600-800.000 ԱՇԽԱՏԱՏԵՂ`ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Արխիվ 12-16

600-800.000 ԱՇԽԱՏԱՏԵՂ`ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Հունիսի 21-ին  Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ պետք է հանդիպեր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հետ`  նրան ներկայացնելու  հելիոֆիկացիայի ծրագիրը համաձայն որի` արևի էներգիան կարելի է օգտագործել որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր: Հանդիպումը, սակայն,  ինչպես տեղեկացրեց «Իրավունքի» հետ զրույցում  վերը նշված ծրագրի ղեկավարը, չի կայացել: «Վարչապետն իմ առաջարկն ուղարկեց Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժին: Թեեւ հաջորդ հանդիպման համար   պայմանավորվածություն ձեռք չեմ բերել, բայց  մտադիր եմ կրկին հանդիպել  Հ. Աբրահամյանի հետ և նրան հրավիրել Աբովյան քաղաքում գործող  մեր «պոլիգոն` առաջարկս քննարկելու համար»,- մանրամասնեց Համազասպյանը:

-Պրն Համազասպյան,  Հելիոֆիկացիայի ծրագրի կիրառումն արդյոք հիմա է արդիական` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի թանկացումն ու  հանրության մի հատվածի դժգոհությունը:

-Մեզ համար  այս ծրագրի  կիրառումը կարևոր է այնքանով, որ Հայաստանը չունի այլընտրանքային էներգիայի աղբյուր` բացի հիդրոէներգետիկայից: Հելիոֆիկացիան պետք է զարգացնել և դնել  առաջին պլան:  Հայաստանը, չունենալով սեփական էներգառեսուրսներ, պետք է ապավինի արևի էներգիային: Իսկ Հայաստանն արևի էներգիայի պաշարներով լավ դիրքում է:

-Տնտեսության ո՞ր ճյուղերում կարելի է օգտագործել  Ձեր ծրագիրը:

-Գյուղատնտեսության ոլորտում` հատկապես վերամշակող արդյունաբերության մեջ:

- Ծրագրին քաջատեղյակները մի հակափաստարկ են մատնանշում` արևից ստացված էներգիան բավական թանկ է…

-Չէ, սխալվում են: Հակափաստարկ բերողները նկատի ունեն ֆոտովոլտային էլեմենտների ուղղությունը: Դա թանկ է, և մենք դրանից չենք օգտվում: Մենք արևի էներգիան ուղղակի օգտագործում ենք, որը շատ էժան է, անվտանգ, էկոլոգիապես մաքուր: Մարդիկ կան, որոնք, չգիտես ինչու, չեն ցանկանում, որ Հայաստանում զարգանա արևային տեխնիկան:

-Էժան ասելով`ինչքա՞ն նկատի ունեք: Կոնկրետ թիվ կասե՞ք:

-Մեկ կվտ ժամ ջերմային էներգիան արժե 0,32 դրամ:

-Կա՞ն գործարարներ Հայաստանում, որոնք հետաքրքրված են Ձեր ծրագրով:

-Մեր գործարարները մի քիչ ուրիշ են: Հետաքրքրված  կլինեն ցանկացած ծրագրով, եթե  այն եկամտաբեր լինի: Բայց եկամուտ ստանալուց առաջ պետք է փող ծախսել:

-Որքա՞ն ներդրում պետք  է արվի Ձեր ծրագիրը կյանքի կոչելու համար: Մյուս հակափաստարկը, ի դեպ,  սա է, որի մասին խոսում են Ձեր ընդդիմախոսները. մեծ գումարներ են անհրաժեշտ հելիոֆիկացիայի ծրագիրը կյանքի կոչելու համար:

-Ներդրում անել պետք չէ: Պետք է մեր կառավարությունը նորմատիվ ակտեր ընդունի,  հայտարարի, որ կողմ է արևի էներգիայի զարգացմանը և թույլ տա, որ մարդիկ աշխատեն:   Մենք գումար չենք ուզում, որ գումար ունենայինք, 4 դրամով հոսանքը չէին թանկացնի: Արևային տեխնիկայի արտադրության շնորհիվ կարող ենք  ունենալ 600-800.000 աշխատատեղ:

Ի դեպ, ասեմ, որ այսօր եղել եմ Իրանի դեսպանատանը: Ծրագիրն ուղարկեցի Իրան, որը հետաքրքրված է Հելիոֆիկացիայի ծրագրով, թեպետ նա ունի էներգետիկ մեծ ռեսուրսներ:  Հոսանքի թանկացման մասին խոսում են գրեթե բոլորը, բայց ոչ ոք անգամ ընդդիմադիրները չեն առաջարկում քննարկում կազմակերպել Հելիոֆիկացիայի ծրագրի  համար, որի կյանքի կոչելն այսօր մեր երկրի համար ուղղակի անհրաժեշտ է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ