Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄԱՌ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄԱՌ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հունիսի 30-ին մեկնարկեց «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագիրը , որը կազմակերպել է ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միությունը: Ծրագիրը կրում է «Երեխաները երեխաների համար » խորագիրը եւ նպատակ ունի բոլոր երեխաներին`անկախ իրենց սոցիալական վիճակից  տալ հնարավորություն միմյանց հետ շփվել երաժշտության միջոցով: ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության պատասխանատու քարտուղար Սվետալաննա Ալեքսանյանի խոսքով`փառատոնը միտված է երեխաների կյանքը լցել ուրախությամբ եւ հույսերով ,  փառատոնի երեք փուլերի ընթացքում կարվի հնարավորը, որպեսզի այն երեխաները, ովքեր ունեն առողջական խնդիրներ իրենց զգան հասարակության լիիրավ անդամ:

Մանկապատանեկան ծրագրի մեկնրակին երեխաներ ոչ միայն ունկնդրեցին Հ.Դանիելյանի եւ  Ք.Քուշնարյանի արվեստի դպրոցների սաների կատարումները, այլեւ հնարավորություն ունեցան տեսնելու Կոմպոզիտորների Միության ճեմասրահում  «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Քուշնարյանի արվեստի դպրոցի պատանի արվեստագետների աշխատանքները:

Փառատոնի երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին , որի ժամանակ բոլոր մանուկները կհյուրընկալվեն  Կամերային երաժշտական թատրոնում`հեքիաթի հերոսների հետ հանդիպելու եւ ուրախ ժամանց անցկացնելու համար: Այնուհետեւ Սիրահարների այգում կմասնակցեն խամաճիկների թատրոնին: Իսկ ծրագրի ավարտին  մանուկները կմեկնեն Դիլիջան`Է. Միրզոյանի անվան ստեղծագործական տուն, որտեղ էլ կամփոփվի ծրագիրը:  Փառատոնի երեք փուլերի ընթացքում երեխաների կողքին կլինեն   կոմպոզիտորներ, նկարիչներ եւ  անվանի արվեստագետներ:

Նշենք, որ այս նախագիծը  Կոմպոզիտորների Միության նախաձեռնած  նախագծերից մեկն է, որին կհետեւեն բազմաթիվ այլ ծրագրեր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ