Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ «ՇՊԻՈՆԱԿԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՆ ՀԱՃԱԽԵԼՈՒ

Արի ու տես, որ ՀՀ ԿԳ նախարարության մեջքի հետեւում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ստամբուլի (Թուրքիա) եւ Վանաձորի գրասենյակները հայտարարել են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ` Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
Ավելին` «Յավաշ-կամաց» խորագրով ծրագիրը անցկացվելու է Թուրքիայի Դերբենթ-Կոչաելի քաղաքում: Ի դեպ, 7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, «կլոր սեղաններ», խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնել մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնել նրանց կարողությունները` կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում: Մի խոսքով, թուրքերը  յավաշ-յավաշ մեր ուսուցիչներից փորձում են իրենց համար «շպիոններ» պատրաստել, սաքունցյան գրասենյակներն էլ կամաց-կամաց Հայաստանի դեմ նոր ծրագրեր են մշակում: Ուշագրավ էր այն, որ այս մասին անգամ տեղյակ էլ չէր ՀՀ ԿԳ նախարարությունը: Ինչպես «Իրավունքը» պարզեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ. «Ես չգիտեմ` ի՞նչ ճամբար է, ո՞վ է գնալու, եթե ինձ անձնապես եք հարցնում այս մասին, ես դեմ եմ: Չեմ ողջունում, բայց չգիտեմ էլ, թե ինչ քաղաքականություն կա դրա շուրջ»:
Ինչեւէ, հուսանք, որ այս դեպքում հայրենի ուսուցիչներն ու ուսանողները խելամիտ կգտնվեն ու ԿԳ նախարարության «գլխից չեն թռնի»` դառնալով թուրք-սաքունցյան գործիք: Իսկ «թռնողների» անունները վաղ թե ուշ կհայտնվեն հրապարակային շրջանառության մեջ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ