Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԸ ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ
ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԸ ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐ ԵՆ

«Իրավունքն» անդրադարձել էր, որ հունիսի 22-ին` ժամը 21:15-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել էին, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու: Վիճաբանող 4 օտարերկրացիները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Թե ի՞նչ է պարզել հետաքննությունը, եւ ագրեսիվ սեւամորթները ո՞ր երկրի քաղաքացիներ են, «Իրավունքը» փորձեց պարզել ոստիկանությունից: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից տեղեկացրեցին հետեւյալը. «Օտարերկրա քաղաքացիներից երկուսը Կոտ դ'Իվուարի Հանրապետության քաղաքացիներ են, մեկը` Գվինեայի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»:
Ինչ խոսք, ակնհայտ է, որ թեմային բավական զգուշավոր են վերաբերվում պատկան մարմինները, որ հիմա էլ հայերիս չպիտակեն, թե ռասիստ ենք: Բայց, այնուամենայնիվ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ինչ-որ աֆրիկացիներ իրենց կիսավայրենի երկրներից կարող են գալ ու մեր հողի վրա, մեր հայրենակցին ծեծի ենթարկել: Հուսանք, վերջիններիս գույնը պատճառ չի դառնա պատասխանատվությունից խուսափելու համար, եւ մեր հայրենակցի թասիբին կանգնողներ կլինեն, ով, ՙհայավարի՚, սեւամորթների դեմ անգամ հաղորդում չի ներկայացրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ