Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԿՍԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԿՍԵԼ  ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Ադրբեջանում զինված ուժերի կազմավորման 96-ամյակի կապակցությամբ անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն զինված ուժերի, ներքին զորքերի և սահմանապահ պետական ծառայության ստորաբաժանումների մասնակցությամբ: Ըստ ռազմական փորձագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ`զորավարժությունները բնականոն գործընթաց են , և դա  համարել պատերազմ սկսելու սպառնալիք, պետք չէ: «Զորավարժություններով  Ադրբեջանը փորձում է  առաջին հերթին ազդել իր հանրության վրա` ցույց տալով, թե իրենք պատրաստվում են պատերազմի, երկրորդ`փորձել ազդել հայ հանրության վրա»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությանը, ապա  հակառակորդի այս գործողությունները  նորություն չեն մեզ համար, ավելին` հայկական կողմը դրան տալիս է համարժեք արձագանք: «Ադրբեջանը չի կարող  սկսել  լայնածավալ ռազմական գործողություններ, այդ պատճառով փորձում է  տեղային լարվածություն ստեղծել»,- մանրամասնում է ռազմական փորձագետը:

Ռազմական փորձագետը կանխատեսում է`ամռան այս շրջանում հնարավոր է  սահմանում լարվածության աճ, քանի որ վերջերս հայկական կողմը Նախիջևանի հատվածում առաջխաղացում է ունեցել: Դա չէր կարող, բնականաբար, ցավագին չընդունվել Ադրբեջանի կողմից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ