Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ «ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ» ԿՐԱ՞ԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ  «ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ»  ԿՐԱ՞ԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ժառանգություն» կուսակցության համագումարը թեև ավարտվել է, բայց քննարկումները կուսակցության մասին  շարունակվում են: Կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, այսօր   խոսելով վարչության նորընտիր  կազմի մասին,  ասաց, որ  էական փոփոխություններ կուսակցությունում չեն եղել:

Ա. Մարտիրոսյանը հերքում է  մամուլի այն  հրապարակումները, թե կուսակցության ներսում կան տարաձայնություններ կամ այսպես ասած պատերազմական իրավիճակներ որոշ խնդիրների առնչությամբ:

«Իրավունքի» թղթակիցը նրանից հետաքրքրվեց`եթե, ինչպես պնդում է Արմեն Մարտիրոսյանը, տարաձայնություններ չկան «Ժառանգությունում», ինչո՞վ է  պայմանավորված   կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ռուբեն Հակոբյանի տարակարծությունը «Քառյակի»  12 կետերի վերաբերյալ`մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ է քաշում իշխանափոխության հարցը, իսկ Ռուբեն Հակոբյանն իշխանափոխության մասին խոսեց միայն  Ր. Հովհաննիսյանի և Զ. Փոստանջյանի վերադարձից հետո: «Տարակարծություն տեսնելը կարծում եմ ճիշտ չէ, քանի որ գոնե ես գիտեմ `ինչպես են այդ կետերն ընդունվել: Մեր կուսակցության ներսում էլ երբեմն որոշումներ կայացնելը  դժվար է լինում, քանի որ տարբեր մոտեցումներ կան: Այդ 12 կետը փոխզիջումային տարբերակով է ընդունվել»,- ասաց Մարտիրոսյանը:

Եթե կուսակցության փոխնախագահը  ողջունում է Քառյակի» 12 կետը, ապա  Զարուհի Փոստանջյանը վերջերս հայտարարել էր, որ  «Քառյակ» որպես այդպիսին գոյություն չունի: Հետաքրքիր է`այս հակադրությունն ինչպե՞ս հասկանալ: Արմեն Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս  Փոստանջյանի խոսքի ամբողջական տրամաբանությունը տեսնել, ոչ թե  առանձին բառերի ետևից  գնալ. «Զարուհի Փոստանջյանը ևս այն կարծիքին է, որ «Քառյակի» համագործակցությունը պետք  է ԱԺ-ի պատերից դուրս գա»:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ