Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԼԻՆԻ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԼԻՆԻ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ


ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանի խոսքով`հուլիս ամսին հանրապետությունում չի սպասվելու շատ շոգ եղանակ , սա այն դեպքում, երբ հունլիսը համարվում է  ամառվա ամենաշոգ ամիսը: Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` հուլիսին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի  մարզերում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում տեղումների քանակը կլինի նորմայից բարձր, իսկ հանրապետության հարավային շրջաններում ` Վայոց Ձորում եւ Սյունիքի մարզերում տեղումների քանակը կլինի նորմայից պակաս : «Առաջիկա 5 օրերի ընթացքում , հատկապեդ հանրապետության հյուսիսային հատվածում երեկոյան ժամերին եւ գիշերը ամպրոպները եւ  անձրեւները կշարունակվեն, հուլիսի 5-7ը սեւ ծովի տարածքից մեր հանրապետություն կներթափանցի նոր ցիկլոն, որը իր հետ կբերի սառը հոսանքներ, 1-2 աստիճանով օդի ջերմաստիճանը կնվազի »,-տեղեկացրեց ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: Ամսվա կտրվածքով մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճանի սահամաններում, որը ըստ Գ. Սուրենյանի համահունջ է հուլիս ամսվա  ջերմաստիճանին:

«Շիրակում Կոտայքում, Գեղարքունիքում ,Արագածոտի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում առանձին օրերի կդիտվի ջեմաստիճանի նվազում մինչեւ 5-8 աստիճան, ցերեկը` ջերմաստիճանի բարձրացում 32-33 աստիանով: Լոռիում , Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում առանձին օրերի օդի ջերմաստիճանը կնվազի , գիշերը մինչեվ 6-10 աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա 30-32  աստտիճանի սահմաններում»,-ավելացրեց Գ.Սուրենյանը:

Անդրադառնալով օգոստոս ամսվա եղանակային կանխատեսումներին Գագիկ Սուրենյանը նշեց, որ առայժմ չկան հստակ կանխատեսումներ, սակայն սպասվում է, որ օգոստոսին  եւս ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ