Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՇԽԱՏՈՒՄ`ՎԱՐԿԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Ադրբեջանում գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ առողջական վիճակն այս պահին նախկինի հետ համեմատ  դրական առաջընթաց է արձանագրել, սակայն Արսենն իրեն թույլ է զգում: «Իրավունքի» հետ զրույցում Արսեն Խոջոյանի մայրն ասաց, որ որդու հետ քիչ է շփվում.«Առավոտից գնում է Սևան, անասուններ է պահում, իսկ հետո` ուշ երեկոյան, գալիս է տուն: Մեր սոցիալական վիճակն այնպիսին է, որ նա ստիպված է անասուն պահել»:

Խոջոյանների ընտանիքը սոցիալական դժվար պայմաններում է ապրում. նրանք պետք է  բանկից վերցրած վարկերի տոկոսները մարեն, այդ պատճառով էլ Արսենը ստիպված է այդ վիճակով աշխատել:

Տիկին Սվետլանայի խոսքով`Արսեն Խոջոյանից վերցրած արյան անալիզների պատասխանը դեռ  հայտնի չեն: Թեև տղայի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, բայց երիտասարդը  գիշերը մոր հավաստմամբ այնքան էլ լավ չի քնում:

Տղայի մոր խոսքով` Արսենը խուսափում է վերհիշել գերության ժամանակ եղած օրերը,  ընտանիքի անդամները ևս այդ թեմայով հարցեր չեն տալիս: «Ադրբեջանցիների արածը հնարավոր չէ շուտ  մոռանալ, թուրքը մնում է թուրք»,- ասաց Սվետլանա Խոջոյանը:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ