Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԵՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳՐՔԵՐԸ «ՎՆԱՍԱԿԱՐ» ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՈՂՋ

Արխիվ 12-16

ՄԵՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ  ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳՐՔԵՐԸ «ՎՆԱՍԱԿԱՐ» ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ


Օրեր առաջ Թուրքիայում թուրքերենով 1500 տպաքանակով հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուն, որը հրատարակել է ազգությամբ թուրք, մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքոլուն: Այս ժողովածուն ներառում է 1916-1917 թթ. վկայությունները: Դեռ 1990-ական թվականից  Ռ. Զարաքոլուն կնոջ հետ միասին ձեռնամուխ են եղել Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, որի համար էլ բազմիցս հալածվել են թուրքական իշխանությունների կողմից: Այսօր էլ կնոջ մահվանից հետո նա չի դադարեցրել իր գործունեությունը, քանի որ գիտակցում է, որ 1915 թվականին, եթե թուքերի կողմից Արեւմտյան Հայաստանում 1,5 մլն մարդ չկոտորվեր, այսօր այնտեղ կապրեին 8-10 մլն հայ: Հրատարակչի խոսքով`գրքի հրատարակությունն իր համար շատ հուզիչ է եղել, քանի որ այստեղ ներկայացված է Ցեղասպանությունից անմիջապես հետո 1916-17 թվականների վկայությունները, բացի այդ, գրքում տրված են գիտակցորեն կարեւոր հարցեր, որոնք էլ պարզում են ցեղասպանությունը վերապրածի բոլոր տվյալները եւ պատմությունները` կապված ցեղասպանության հետ: «Թուրքիայում մենք հրատարակեցինք նաեւ գերմանական փաստաթղթեր` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաեւ Վերժին Սրվանձատյանի հավաքած բոլոր վկայությունները: Ցեղասպանության մասին մեր առաջին`«Կապույտ գիրքը» նույնպես հրատարակեցինք Թուրքիայում»,- փաստեց ՌԱԳԸԲ ԶԱՐԱՔՈԼՈՒՆ եւ հավելեց, որ հրատարակված գիրքը ուղարկվել է Մեջլիսի անդամներին, որպեսզի նրանք էլ ծանոթանան իրենց նախնիների այն վայրագություններին, որոնք իրականացրել են հայերի նկատմամբ: Սակայն պատգամավորներից մեկը, ով աչքի է ընկնում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու իր քաղաքականությամբ Մեջլիսի նախագահի հետ միասին որոշել են, որ տվյալ գիրքը «վնասակար» է պատգամավորների համար եւ այն վերացրել են Մեջլիսից: Ըստ Ռագըբ Զարաքոլուի` իրականությունը խեղաթյուրելու երեւույթը այնպիսին է, երբ մեկ անգամ այն ժխտվում է,ապա պետք է անընդհատ ժխտվի: Այսպիսին է այժմ Թուրքիայի քաղաքականությունն, որը իր երկրից վերացրեց բոլոր այն հանրագիտարանները, որտեղ Հայաստանի վերաբերյալ կային տեղեկություններ: «Միայն այն ժամանակ երկու հայ համարձակություն ունեցան բացել մեր դուռը, երբ մենք հրատարակեցինք Հայոց Ցեղաանության թեմայով գրքեր , այնուհետեւ այդ երկու անձանց միացավ նաեւ Հրանտ Դինքը, ով եւ կյանքով հատուցեց միայն նրա համար, որ ցանկանում էր Թուրքիայի իրական դեմքը ցույց տալ»,- ընդգծեց Ռ. Զարաքոլուն: Նա հույս ունի, որ, վերջ ի վերջո, Թուրքիան կընդունի իրականությունը, քանի որ պայքարը իրենց կողմից դեռեւս կշարունակվի:

Նշենք, որ գիրքը թարգմանվել է «Վան» ՀԿ նախաձեռնությամբ, որը նպատակ ունի իր համեստ ներդրումները կատարելով` դիմակայել ինֆորմացիոն խեղաթյուրումներին, որոնք շեղում են նաեւ համաշխարհային հանրության պատկերացումները հայ ազգի պատմական անցյալի եւ պատմական արժեքների վերաբերյալ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ