Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾ «ԱՄԵՆ ԲԱՌԻՍ ՀԱՄԱՐ ՄԻ ԺԱՄ ԾԵԾ ԵՄ ԿԵՐԵԼ»

Բանդայի գործով դատաքննության շրջանակներում այսօր դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ արթուր Մանուկյանը: Ում ցուցմունքներում, դատախազ Խաչատրյանի խոսքով. «Նախաքննական և դատաաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան» և միջնորդեց դատարանում հրապարակել նախաքննական ցուցմունքը: Մանուկյանն իր նախաքննական ցուցմունքներում նշել էր որոշակի թաղամասերի և շինությունների անուններ Երևանում այն դեպքում, երբ դատարանին հայտնել է, որ ինքը ծնվել և ապրել է Էջմիածնում և Երևանը լավ չգիտի: Նա դատարանին հայտնեց, որ սա ևս մեկ ապացույց է, որ Բանդայի գործն իրենց վրա «սարքված է»: Նա նշեց, որ նախաքննության տված ցուցմունքն ինքը չի գրել իր ձեռքով: «Ես խոշտանգված էի, իսկ քննիչն իր համար սեղանի մոտ նստած էր, ինձ ասացին՝ անունդ գրի, գնա, դու մեղավոր չես»,- պատմեց Մանուկյանն ու հավելեց, որ փաստորեն մեղավոր չէ, բայց գնաց բանտ: «Եթե մեղավոր լինեի, երևի ազատության մեջ կլինեի»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց, որ իրենից խոշտանգումների միջոցով միայն որոշ  անձնական տվյալներ են վերցրել: «Ամեն բառիս համար մի ժամ ծեծ եմ կերել»,-ասաց ամբաստանյալը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ