Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՙՇԱՏ ԼԱՎ՚ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՙՇԱՏ ԼԱՎ՚ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ


Ինչպես հայտնի է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ի հունիսի 24-ին կայացած բաժնետերերի տարեկան ժողովում ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել ավստրալացի Նիլ Ստիվենսոնը: Ընկերության երկարամյա եւ արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նշանակվել է ԶՊՄԿ տնօրենների խորհրդի նախագահ: Խոսքը հայաստանյան առաջատար ձեռնարկություններից մեկի մասին է, ուստիեւ, նոր տնօրենի նշանակման եւ մի շարք այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Կոմբինատի աշխատակիցներին արդեն ներկայկացրել եք նոր տնօրենին, ինչպես եք գնահատում նոր տնօրենի փորձառությունը` հանքարդյունաբերության ոլորտում եւ առհասարակ:
- Շատ լավ տնօրեն է, բազմակողմանի զարգացած, աշխարհի բազմաթիվ ձեռնարկություններում աշխատած, հարուստ փորձ ունեցող, շատ գրագետ, լավ տնօրեն է:

Ասեմ, նաեւ, որ մենք շատ լավ ընկերներ ենք:
- Այսինքն` Ձեզ արժանի փոխարինո±ղ է:
- Այո, մի բան էլ ավելին, ինձանից մի բան էլ ավելի լավ ինքը կանի:
- Դեռ ամիսներ առաջ խոսակցություններ կային, որ կոմբինատի բաժնետերերը դժգոհ էին Ձեր աշխատանքից, եւ դրանով է պայմանավորված տնօրենի փոփոխությունը: Որքանո±վ է դա այդպես:
- Նման բան չկա, բաժնետերերն ինձ առաջ են քաշել: Չուզենալով, դժգոհ լինելով` կարծում եք, մի աստիճա±ն էլ կբարձրացնեին` դարձնելով կոմբինատի խորհրդի նախագահ:
- Նոր տնօրենի նշանակումից հետո, որեւէ էական փոփոխություններ սպասվո±ւմ են:
- Փոփոխություններ լինելու են, անընդհատ շարժ է լինելու, մեռած կյանքը ում է պետք:
- Դեպի դրականը, թե...
- Կարող է մեկը վատ լինի, տասըª լավ, տասը վատ, մեկըª լավ: Այնպես որ, փոփոխություններ անընդհատ լինելու են:
- Իսկ Ձեր մասնակցությունը փոփոխություններին...
- Հավատացեք, որ իմ մասնակցությունը շատ խիստ կարեւորվում է հիմա, քան նախկինում:
- Վերջերս Գորիսում կայացած քաղաքապետի ընտրությունների հետ կապված, մամուլում բազմապիսի կարծիքներ հնչեցին: Որպես սյունեցի` կցանկանայինք նաեւ Ձեր կարծիք լսել:
- Գորիսում շատ արժանի քաղաքապետ է ընտրվել, ես  ճանաչում եմ այդ տղային, շատ խելացի, հայրենասեր տղա է: Հաշվի առնելով այն, որ իրեն անձամբ ճանաչում եմ, ուղղակի վստահ եմ, որ ինքը շատ լավ  պետք է աշխատի:
- Նշում էին, որ Ադունցի ընտրվելուն նպաստեց այն, որ իրեն սատարում էր հենց Սուրիկ Խաչատրյանը:
- Դա էլ կա, ինչու` ոչ, հետո էսօր ով ինչ ուզում է, ասում է: Մի բան հստակ է. գորիսեցիները իրեն ընտրել են եւ չեն սխալվել, որովհետեւ վստահ են, որ լավ կաշխատի:
- Պարբերաբար հնչում են խոսակցություններ այն մասին, որ Ձեր եւ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարված են: Որքանո±վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
-Ղալաթ են անում ասողները, ամեն մարդ կարա մի բան խոսի:
- Այսինքն, նորմալ հարաբերությունների մեջ եք:
- Ոչ, թե նորմալ, այլ` շատ լավ:
- Եվ վերջում, հաշվի առնելով այն փաստը, որ բավականին փորձառու տնտեսագետ եք, ըստ Ձեզ, որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:
- Դա մանրակրկիտ, խիստ ուսումնասիրության կարիք ունի, այդ իսկ պատճառով զերծ կմնամ այս պահի դրությամբ որեւէ գնահատական տալուց, բայց, ինչ խոսք, ցանկացած թանկացում լավ չէ ժողովրդի համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.-
Չնայած պարոն Հակոբյանը համոզում է, թե իրեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի բան էլ առաջ են քաշել, սակայն ակնհայտ է, որ հայաստանյան այս առանցքային ձեռնարկության կառավարումն ինչ-որ անհայտ ավստրալացու հանձնելն առնվազն տարօրինակ է թվում: Ավելինª կան խոսակցություններ, որ նոր ղեկավարը միայն շիրմա է լինելու, եւ փաստացի ղեկավարումը բոլորովին այլ անձինք են իրականացնելու: Ըստ այդմ էլ, որ փոխվելու է նաեւ ողջ ղեկավար կազմը, այսինքնª Մ. Հակոբյանի թիմը: Իսկ պարոն Հակոբյանին պաշտոն տալը, ըստ նույն խոսակցությունների, կոմպրոմիսի նման մի բան է, որը առաջ է եկել միայն վերջին պահին, քանի որ հակառակ դեպքում` նրա պաշտոնանկության ՙօպերացիան՚ կարող էր եւ ձախողվել: Մի խոսքով, այս ամենի տակ դեռ շատ հետաքրքիր անցուդարձեր են զգացվում, որոնց մասին, հույս ունենք, առաջիկայում պարզաբանումներ կստանանք:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ