Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ ԻՋԵՎԱՆՅԱՆ ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆ՚ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ ԻՋԵՎԱՆՅԱՆ ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆ՚ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես արդեն նշել էր ՙԻրավունքը՚, դեռեւս նախորդ տարի ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագրի շրջանակներում ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն հերթական հանդիպում քննարկումն էր կազմակերպել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:
Այդ հանդիպումը արտառոց էր նրանով, որ համասեռամոլապաշտպան հանդիպմանը աջակցում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակը, որտեղ եւ տեղի է ունեցել վերոնշյալ խայտառակ հանդիպում-քննարկումը: ՄԻՊ-ի գրասենյակի գործունեությունը, մեղմ ասած, ստվերող այս հանդիպում-քննարկման վերաբերյալ ՙԻրավունքը՚ հարցադրումներով դիմել էր ՄԻՊ-ին, որին ի պատասխան` Օմբուդսմենի աշխատակազմի անունից արձագանքեց ՄԻՊ Արագ արձագանքման վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:
- Ինչպես է պատահել, որ օմբուդսմենի գրասենյակը ներգրավվել է մի գործողության մեջ, որը հոմոսեքսուալիզմի լոբբինգով է զբաղված:
- Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար կազմը նշյալ հանդիպման մասին տեղեկացել է ՙԻրավունք՚ թերթի երեքշաբթի օրվա Ձեր հոդվածից եւ նշյալ քննարկման մասին չի իրազեկվել ժամանակին:
- Արդյո±ք հենց այս հանդիպում-քննարկմանն աջակցելու պատճառով չի փակվել ՄԻՊ Իջեւանի մասնաճյուղը:
- Այն ժամանակ դեռեւս ԵԱՀԿ-ի ծրագրով գործող մարզային կառույցները ունեին ավելի լայն հայեցողություն` իրենց համայնքային գործունեության ընթացքում: Նրանք, առանց երեւանյան գլխամասային գրասենյակի հետ համաձայնեցնելու, հաճախ են ներգրավվել տարբեր միջոցառումներում, որոնց ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Իջեւանի գրասենյակի փակվելը բացարձակապես որեւէ կապ չունի Ձեր նշած հանգամանքների հետ: Նաեւ ցանկանում ենք հայտնել, որ ներկայումս մարզային գրասենյակները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից եւ ավելի համակարգված են գործակցում գլխամասային գրասենյակի հետ:
Ի դեպ, նշենք, որ մեր իսկ կողմից նշված իջեւանյան հանդիպում-քննարկման նպատակը, ըստ կազմակերպիչների, եղել է մարզի իրավապաշտպան եւ ԼԳԲՏ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնել ՙԻրավապաշտպան կազմակերպությունների համագործակցություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության համար՚ ծրագիրը, նպատակը եւ սպասվելիք արդյունքները՚: Այնպես որ, ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով այս խնդրին` լիահույս ենք, որ նման անթույլատրելի սպրդումներ այսօր իրեն վերապահված գործառույթներից ելնելով` այլեւս ՄԻՊ-ը թույլ չի տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ