Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ժողովուրդը ճիշտ է ասում, որ լպիրշությունը երկրորդ երջանկությունն է:

Արխիվ 12-16

Ժողովուրդը ճիշտ է ասում, որ լպիրշությունը երկրորդ երջանկությունն է: Դա միանգամայն ճշգրտորեն վերաբերում է ամերիկյան դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻՆ: Այն բանից հետո, որ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը համասեռամոլների ՙիրավունքները՚ հռչակեց ավելի կարեւոր ՙարժեք՚, քան դարավոր ազգային եւ ընտանեկան ավանդույթները, ՙՖեյսբուքի՚ հայկական հատվածում վրդովմունքի իրական պայթյուն է եղել, երբ հրապարակվել է լուսանկար, թե ինչպես է դեսպանը հանդիսավորապես պատվոգիր հանձնում համասեռամոլության ամենաբացահայտ քարոզիչ, շոու-բիզնեսում աստիճանաբար ներգրավվող եւ որոշ հեռուստանախագծերում պարբերաբար երեւացող տխրահռչակ Սեւակ Կիրակոսյանին: Հիշեցնենք` դա այն կերպարանքներից մեկն է, որ անցյալ տարի ՀԱԿ-ի դեկտեմբերյան երթի ժամանակ փողոց էր ելել ծիածանագույն դրոշով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ ինչքան քիչ լինեն հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, այնքան լավ մեր երկրի համար:  
Ինչ եք կարծում, Վլադիմիր Պուտինը ազդեցիկ եւ հզոր գործիչ է: Թան էլ չէ, բրդած մածուն. զորօրինակ պարզվում է, որ հայտնի ՙկույսակցապետուհի՚ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ լրիվ արհամարհած ունի Պուտինին եւ ՌԴ նախագահին: Իր գրած նամակից հետո չի էլ բարեհաճում ստուգել էլփոստը` տեսնելու` կա արդյո±ք պատասխան, թե` ոչ. ՙԵս մեյլս չեմ ստուգել, բայց Լավրովի այցը, դիվանագիտական շփումների այս վերջին պատասխանները հուշում են, որ նամակս եւ բովանդակությունը տեղ են հասել... Ես մեյլս կստուգեմ, կտեսնեմ, փաստացի պատասխան կա, թե` ոչ՚: Դե ինչ, երեւի թե, ամերիկացներն ու Կիեւում իշխանությունը զավթած մայդանչիները դեռ չգիտեն, որ Անի Զախարյանը շատ ուժեղ է եւ ՙծալած ունի՚ Պուտինին: Այլապես, նրան վաղուց կտանեին Կիեւ ու լուծում կտային ՙգրողը տարած մոսկալների՚ ահավոր գլխացավանքին:
Մազալու մարդ է Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ կադրերից մեկը` ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, որը հայտարարեց. ՙԲոլոր ուժերը, անկախ իրենց ունեցած անցյալից, անկախ նախկինում իրենց ունեցած վերաբերմունքից, պետք է կոնսոլիդացվեն կոնկրետ խնդրի շուրջ` ընդդիմադիր ներկա իշխանություններին՚: Դե ինչ, թերեւս Իսագուլյանի  շուրթերով հնչեցվում է Քոչարյանի բաղձանքը` դառնալ ընդդիմության միացյալ առաջնորդ: Բայց հետաքրքիր է, ինչպես պետք է Քոչարյանի հետ համախմբվի, ասենք, նախկին գլխավոր բանտապետ Մուշեղ Սաղաթելյանը, ով 1999-ի վերջում բավականին շատերի ներկայությամբ այն ժամանակվա նախագահին տվել էր հայհոյախառն պատասխան ու դրա համար արժանացել բանտային ժամկետի: Կամ ինչպես պետք է Քոչարյանի հետ համախմբվի, ասենք, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով վերջերս նրան հրապարակավ ՙպատվեց՚ ՙգող՚ եւ ՙանբարոյական՚ մակդիրներով: Չէ, երեւում է, պարոն Իսագուլյանը չափազանց լավատես է:
Սակայն լավատեսության առումով Իսագուլյանին զգալիորեն գերազանցել է երիտասարդ գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ. ՙՈրեւէ արդար, անմեղ մարդ չի կարող պատասխանատվության ենթարկվել, եւ երկրորդ` բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ պատժի` իրենց կատարած արարքի չափով՚: Անշուշտ, լավ կլիներ, որ այդ խոսքն իրականություն լիներ, բայց, հարգելի ընթերցող, դու հավատո±ւմ ես հեքիաթների: Իսկ երեխանե±րդ: Պարզվում է, զարմանալիորեն, մեր գլխավոր դատախազն է հավատում հեքիաթների, հետեւաբար` հեքիաթների չհավատացող մանուկներին կարելի է նրա մոտ պրակտիկայի ուղարկել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ