Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ՙԹՌՑՐԵԼ՚ ԵՆ ՌԴ

Արխիվ 12-16

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ
ԴԵՊՔԻՑ  ՀԵՏՈ ՙԹՌՑՐԵԼ՚ ԵՆ ՌԴ

ՙՏղաս մինչ օրս չի հիշում, թե ով է իրեն դանակահարել, բայց մի բան հաստատ է` տղայիս վրա խմբով են հարձակվել, եւ արդար չի, որ մենակ մի հոգու նկատմամբ քրեական գործ հարուցվի, իսկ մնացածները հանգիստ խղճով ման գան իրենց համար՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո դանակահարված  22-ամյա Վանուշ Ալեքսանյանի հետ կատարվածին` ասաց տղայի մայրըª Լ. Ալեքսանյանը: Թե ինչ ՙարժեքների՚ վրա է հիմնված` ամենեւին էլ դեպքի ականատեսը չհանդիսացող տիկնոջ այդ կարծիքը, դեռ հասկանալ է պետք: Ամեն դեպքում, թեեւ նա այլ մեղավորներ է փնտրում, սակայն նշված գործի շրջանակներում միակ կասկածյալը դեռեւս Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էª 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Թե, ինչ է եղել այդ դանակահարության գիշերը իրականում, փորձեցինք հետաքրքրվել Նուբարաշենի բնակիչներից, ովքեր նշեցին, որ դեպքին ականատես չեն եղել, բայց դժվարանում են հավատալ, որ փոխոստիկանապետի եղբորորդին, ով հիմնականում ՙաչքի է ընկել համեստ եւ զուսպ պահվածքով՚, ընդունակ լինի նման քայլի: ՙՈր ասենք` շատ սուսիկ-փուսիկ էր, սուտ կլինի, բայց երբեք արտառոց միջադեպերի մասնակից չի եղել: Նրա միակ մեղավորությունը այն է, որ նա շփվում, ընկերություն էր անում այնպիսի տղաների հետ, ովքեր իր թայը չեն: Էդ ընկերներն էլ իր գլխին սարքեցին՚,- ասաց հարեւաններից մեկը:
Նուբարաշենի բնակիչները, թեեւ շատ տեղեկացված չէին կատարվածից, սակայն նրանց մոտ զարմանք, եւ կասկած է առաջացրել տարածված այն լուրը, որ դեպքից անմիջապես հետո Սարգիսին, ով եւս մասնակցել է վիճաբանությանը եւ ծեծկռտուքին, ՙթռցրել՚ են ՌԴ:
ՙԶարմանալի է, որ դանակահարության հաջորդ առավոտ Սաքոյին, ում մայրը ջանք չի խնայում այս գործի հետ կապված` որքան հնարավոր է տղայի անունը մաքրել, թռցնում են Ռուսասատան: Հետաքրքիրն այն է, որ դեպքից առաջ, համենայնդեպս` մեր իմանալով, նման պլաններ չեն եղել, որ Սաքոն գնա Ռուսաստան՚:
Նշենք, որ հարեւանների նշած Սաքոն դանակահարության գործով վկա է: Վերջինիս մայրը` Սուսաննա Հովհաննիսյան էլ, հարցազրույց էր տվել, ըստ որի` Վալերի Օսիպյանը առաջարկել է իրեն, որ դանակահարությունը վերջինիս տղանª գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, իր վրա վերցնի: Մամուլի հրապարակման հիման վրա էլ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Վերոնշյալի հետ կապված` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ. ՙԴա պարզապես հերյուրանք է, ես ուղղակի համոզված եմ, որ քննության ավարտը կհաստատի իմ ասածը՚:
Մյուս կողմից էլ, եթե հանկարծ պարզվի, որ Սաքոյին լրջորեն են ՙխնդրել՚ ամեն ինչ իր վրա վերցնել, ապա նրան հաստատ մնում էր միայն օր առաջ թռնել Ռուսաստան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ