Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՙԴանակախաղի՚ սիրահար Կարինեն ձերբակալվել էր սպանություն կատարելուց հետո ընդամենը երկու ժամ անց: Հունիսի 30-ին, ժամը 00:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունի բաժինը տեղեկացել էր. ՙԿրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն՚ ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխել ոմն Կարո: Մեկնած օպերատիվ խմբին տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալ:
Սակայն նույն գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության ծառայողները դեպքի վայր հանդիսացող բնակարանից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինեին, ով խոստովանել էր, հունիսի 30-ին, ժամը 00:15-ի սահմաններում ինը վիճել էր իր ծանոթ Կարոյի հետ եւ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել նրա կրծքավանդակին: Նույն օրը, ժամը 03:50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել էր: Իսկ թե ինչպիսի ՙծանոթներ՚ էին հանցագործն ու զոհը, կարելի դատել հետեւյալից. ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` Կարոյի անձը պարզելու ուղղությամբ:
Կարինեն ձերբակալված է:


ՇՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԷԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ եւ փորձել գողություն կատարել: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Մարատ Մ.-ին: Նա խոստովանել էր, որ դպրոցի պարսպի վրայից մուտք գործելով` փորձել էր էլեկտրական ենթակայանից պղնձյա մալուխներ գողանալ, սակայն տարածքում բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չէր հասցրել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ