Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵՎՐՈՊԱՑԻ ՈՒՂՏԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՑԻ ՈՒՂՏԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Ուղտն էկզոտիկ կենդանի է, իսկ Թբիլիսինª արդեն եվրոպական քաղաք: Ուղտն ունի սեփականատեր եւ... ազատ շարժվելու իրավունք: 70-ամյա թբիլիսցին ունի թոռ եւ ունի ազատ, բայց զգուշավոր շարժվելու իրավունք...
Պապիկը թոռան հետ զբոսնում էր Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում եւ հիանում էր փողոցում զբոսնող... ուղտով: ՙԱնապատի նավը՚ անսպասելիորեն հարձակվել էր պապիկի վրա եւ վնասել էր նրա դեմքը: Հավանաբար կծել էր, թեեւ այդ կենդանին հակված է նաեւ աջուձախ թքել: Կծել ու ինքն էլ կատաղել էր. նրան հանգստացնել եւ կանխել հաջորդ հարձակումը հաջողվել էր միայն տիրոջը:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անմիջապես չէին կռահել, որ իրենք եվրոպաներում էին. ենթադրել էին, թե կենդանին փախել էր գազանանոցից, հետեւաբարեւª անձնագիր չէին պահանջել: Բայց ուղտը, ավելի ճիշտª նրա սեփականատերը, ներկայացրեց ուղտի անձնագիրը եւ հավելյալլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այդպիսով պարզվեց, որ կենդանին եւ տերն ունեն շվեյցարական ՙծագում՚ եւ ներկա պահին բնակություն են հաստատել Թբիլիսիի կենտրոնում: Տուգանքի չափի եւ դրա ողղվածության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


ՄԻ° ՀԱՅՀՈՅԵՔ...

Ինչ է սպասում հայ արվեստագետներին ՙԵվրասիայում՚:
Հուլիսի 1-ից Ռուսաստանում օրենքով արգելվում է գրականության եւ արվեստի ստեղծագործությունների հանրային կատարման, ժողովրդական ստեղծագործության թատերական ներկայացումներում, համերգներում եւ այլ տեսա-զվարճալի միջոցառումներում, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում եւ կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրության ժամանակ օգտագործել ոչ ցենզուր բառապաշար: Առայժմ պատիժը կսահմանափակվի տուգանքով, սակայն հասկանալի է, որ ռուս ինտելիգենցիան ճանապարհի կեսին կանգ չի առնում...

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ