Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ

Դերասան, ազատամարտիկ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ապաքինվում է, առողջական վիճակը համեմատաբար լավ է: ՙԻրավունքի՚ հետ զրույցում  ազատամարտիկի հայրը` Գրիշա Մկրտչյանը, տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին դերասանն արդեն կլինի Հայաստանում, բայց բժիշկների հորդորով հոկտեմբերին նորից պետք է մեկնի Գերմանիա` բուժզննություն անցնելու` ավելի կոնկրետ, գլուխը եւ ողնաշարը ստուգելու համար: ՙՍկզբում նախատեսված էր, որ Հայաստան պետք է գա հուլիսի 10-ին, սակայն քանի որ բոլորիս շատ է կարոտել եւ օր առաջ ուզում է Հայաստան հասնել, հուլիսի 10-ը դարձավ հուլիսի 7՚,- ասաց Գ. Մկրտչյանը:
Եթե նախկինում դերասանը քայլում էր կորսետի (սեղմիրան) միջոցով, ապա հիմա տեղաշարժվում է առանց դրա: Դերասանը դեռ չի որոշել` Հայաստան վերադառնալուց հետո կշարունակի իր դերասանական գործունեությունը, թե` ոչ. ՙԲժիշկներն առաջիկա երկու օրվա ընթացքում կասեն` կարող է նա անցնել աշխատանքի, թե` ոչ, բայց որ պետք է հիմնականում հեռու լինի աղմուկից ու մշտապես հանգիստ վիճակում, դա փաստ է՚:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ