Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԷԿ-ը եկամտի աղբյուր, թե՞«մոդայիկ» օլիգարխների մրցավազքի արդյունք

Արխիվ 12-16

ՀԷԿ-ը եկամտի աղբյուր, թե՞«մոդայիկ» օլիգարխների մրցավազքի արդյունք


Հայաստանում գործող բնապահպանական կառույցները  բազմիցս են խոսել մեր երկրում փոքր հիդրէլեկտրակայանների մեծածաված կառուցման ու դրանց շահագործման մասին: Խնդիրը շարունակում է արդիական մնալ այնքան ժամանակ, քանի դեռ, ըստ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանի, չկա հստակ պետական քաղաքականություն, ինչպես նաև առայսօր սահմանված չէ փոքր ՀԷԿ-երի հզորության նվազագույն շեմը, բայց արի ու տես, որ  վերջին մի քանի տարիների ընթացքում  փոքր հիդրոէլեկտակայանների  հզորոթյան վերին շեմն ավելացել է` 10-ից հասնելով 30 Վտ-ի: «Մեր կառավարությանը չի հետաքրքրում`ՀԷԿ-ի վատ ազդեցությունը  շրջակա միջավայրի վրա: Հարկավոր է գետերի վրա ՀԷԿ կառուցելուց առաջ այն դիտարկեն ոչ թե որպես հոսող ջուր, այլ որպես էկոհամակարգ»,-մանրամասնեց  ՀԲՃ անդամը:

Գյումրի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանն էլ համաձայնելով  գործընկերոջ դիտարկումներին,  խոսում է փաստերով. ՀԷԿ-ի պատճառով ոչնչացվել են Հրազդան, Ախուրյան, Եղեգիս գետերը: «Անհաժեշտ է ոչ միայն պետական քաղաքականություն ՀԷԿ-ի գործունեությունը վեահսկելու համար, այլև  գետավազանային կառավարման պլան»,-ասաց բանախոսը:

Ցավալի է, սակայն ինչպես այլ հարցերում, այնպես էլ հիդրոէլեկտայան կառուցելիս  մեր օլիգարխներն այսպես ասած առաջնորդվում են ազգային հոգեկերտվածքով. եթե 1990-ականներին «նորաձև» էր բենզալցակայան, խանութ ունենալը, ապա այսօր, ըստ Գևորգ Պետրոսյանի, սուպեմարկետից ու գազալցակայանից բացի` ՀԷԿ ունենալը ևս կարծես թե  պարտադիր է:

Թեև այս  կամ այն ՀԷԿ-ի կառուցումից առաջ պատկան մարմինները հավաստիացնում են, որ հանրային լսումներ անցկացվել են, սակայն բնապահպանները  պնդում են` հանրության մասնակցությունը կրում է ձևական բնույթ: Մասնագետներն առաջարկում են` վեանայել էկոլոգիական թողքի որոշումը և յուրաքանչյուր գետի համար առանձին հաշվարկել բնապահպանական թողքը:

Ի դեպ, Հայաստանում կա մոտավորապես 200 ՀԷԿ, նրանց մեծ մասը կառուցման կամ շահագործման փուլում են, մյուսները՝  նախագծման եւ հետագա տարբեր փուլերում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ