Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ. ԲՆԱՊԱՀՊԱՆԸ`ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

«ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ». ԲՆԱՊԱՀՊԱՆԸ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնապահպանները բազմիցս են խոսել  փոքր հիդրոէլեկտրակայանների  գործունեության պատճառով շրջակա միջավայրին հասցվող վնասի ու դրա հետևանքների մասին: Ըստ նրանց` խնդիրը կարող է լուծվել այն ժամանակ, երբ կլինի հստակ մշակված քաղաքականություն: «Իրավունքի» թղթակիցն այսօր Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) անդամ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ հետաքրքրվեց`արդյոք բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը փորձում է հիդրոէլեկտրայաններին առնչվող խնդիրների ժամանակ ականջալուր լինել  բնապահպանների  առաջարկներին: «Չեմ ուզում խնդիրների մասին անձնավորված խոսել: Փոքր ՀԷԿ-ի խնդիրների հետ կապված ունենք և՛ նախորդ, և՛ ներկայիս  նախարարների պատասխանները: Նորանշանակ նախարարի դեպքում պատասխանը մանրակրկիտ է և կան ձևակերպումներ, որոնք ընդունելի են մեզ համար: Օրինակ, ակնհայտ է, որ կա բարի ցանկություն գետերի վրա ՀԷԿ չկառուցելու, բայց բարի ցանկությամբ միայն խնդիրը չի լուծվի: Պետք է հստակ առաջարկությամբ  հանդես գալ և այն ներկայացնել կառավարությանը», մանրամասնում է ՀԲՃ անդամը:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ