Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ.ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ի թիվս մայրաքաղաքում առկա շատ խնդիրների, մտահոգիչ է  նաև մայրաքաղաքի աղբահանության ու սանտիրահիգիենիկ վիճակը, որի մասին բազմիցս է խոսվում: Թեև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներից կազմված օպերատիվ շտաբի անդամները ամենօրյա հսկողություն են իրականացնում սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների կատարման նկատմամբ, սակայն պատկերն անկեղծ ասած, այդքան էլ մխիթարական չէ:

Քաղաքի մաքրության ու սանտիրահիգիենիկ վիճակի մասին պետք է մտածենք բոլորս` սկսած շարքային քաղաքացիներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաները և փորձենք հնարավորինս մաքուր պահել մեր քաղաքը,  քանզի ինչպես ասում են, մեր քաղաքը մեր դեմքն է, իսկ ամռան այս շրջանում, երբ մեծանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, որոնք հիմնականում հանգրվանում են քաղաքի կենտրոնում, հաճելի չէ, երբ նրանք ականատես լինեն մեր «դեմքի» աղտոտությանն ու գարշահոտությանը:

Թվում է` գոնե Կենտրոն վարչական շրջանում  կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներից կազմված օպերատիվ շտաբի անդամները օպերատիվ կերպով  տարբեր ժամերին պետք է մաքրեն աղտոտված վայրերը, սակայն ինչպես ականատես եղավ «Իրավունքի» թղթակիցը երկու-երեք օր տարբեր ժամերի շրջայց կատարելով Կենտրոնի տարբեր վայրեչում, վիճակն այդքան էլ հուսադրող չէ` մասնավորապես առանձնակի աչք է ծակում հայտնի Տերյան-Պուշկին Աֆրիկյանների  կառույցին հարակից հատվածն իր աղբակույտերով: Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում փաստեցին այդ փողոցով  հաճախ անցուդարձ անողները, Աֆրիկյանների տան  հարակից հատվածը հազվադեպ է մաքուր լինում:

Ներկայացնում ենք մեր արձանագրածը լուսանկարներով ու տեսանյութով: Կարծում ենք` այն դիտելուց հետո Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ու քաղաքապետարանը պետք է  որոշ հետևություններ անեն:

Փոքրիկ քաղբանոց`Պուշկին փողոցի մայթեզրին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոքրիկ աղբակույտ` Կորյուն փողոցում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տիգրան Մեծ փողոցի աղբակույտը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆիրդուսի շուկան` երեկոյան ժամին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբանոց`Աֆրիկյանների տան հարևանությամբ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դարձյալ Աֆրիկյանների տան մոտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տիգրան Մեծ փողոցի աղբամաններից մեկը այլևս չի բավարարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ