Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

"ՋԱՎԱԽՔՈՒՄ ԵՎՐՈԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՒՃԱՊ ՉԿԱ"

Արխիվ 12-16

"ՋԱՎԱԽՔՈՒՄ ԵՎՐՈԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՒՃԱՊ ՉԿԱ"


Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին եւ մասնավորապես  հունիսի 27-ին Վրաստանի կողմից եվրոասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո  ՌԴ մեկնած ջավախկցիների համար խնդիրների առաջանան հետ կապված նշեց.

- Ջավախքում` ասոցացման պայմանագրի հետ կապված որեւէ խուճապային տրամադրություն  չի տիրում: Ասեմ ավելին` ՀՀ եւ Վրաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի ունեցավ վերջերս Թբիլիսիում, այդ առումով հուսադրող նախադրյալներ է ստեղծվել: Եթե մի երկիր եվրոմիությանն անդամակցի, իսկ մյուսը Եվրասիական միությանը, ապա այս պարագայում կարելի է ակնկալել տնտեսական ձեռքբերումների հեռանկար, որովհետեւ ինչպես երկու նախագահները նշեցին, որ ՀՀ-ն կարող է Վրաստանի համար դառնալ այն բարենպաստ ներդրումների վայրը, որտեղ վրացական կապիտալ ներդնելով կարող է արտադրություն կազմակերպել եւ այն ներհանել եվրասիական միության երկրներ: Օրինակ բերվեց վրացական գինին, «Բորժոմի» հանքային ջորը եւ այլը, որոնց համար եվրասիական շուկան ավելի հարմար է, քանի որ ավելի մեծ պահանջ կա, քան եվրոպական շուկայում, որտեղ մրցակցությունն ավելի մեծ է ու բարձր: Ինչ վերաբերվում է հայ-վրացական հարաբերություններին, կարծում եմ, որ այն ավելի բարձր հիմքերի վրա է դրվելու:

ԱԺ պատգամավորի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Իրավունք»-ի տպագիր մամուլում

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ